14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: ՀԱԿ առաջնորդը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։   1972-78 թթ. որպես […]

Լարված տարի է սպասվում

Այսօր կայացավ Կառավարության  2014 թվականի անդրանիկ նիստը: Նախապես վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց բոլորին Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բոլորին արդյունավետ աշխատանքային տարի: Տիգրան Սարգսյանը նկատեց, որ արդեն հաստատված են բոլոր գերատեսչությունների 2014թ-ի գերակա խնդիրները, որոնց շուրջ վերջիններս պետք է աշխատեն: Նա հորդորեց այս ծրագրերն ու խնդիրները ներկայացնել ԶԼՄ-ներին ու  հասարակությանը, որպեսզի վերջիններս կարողանան վերահսկել […]

Կուսակցությունում Փոստանջյանին բարի ուսումնառություն են մաղթել

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, իսկապես, մի քանի ամսով մեկնել է Հայաստանից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: ՛՛ԱՄՆ է մեկնել, Բոսթոն ուսումնառության մի քանի ամսով՛՛,-ասաց Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկել են այս հարցը: ՛՛Իրեն բարի ուսումնառություն ենք մաղթել՛՛: Հարցին, թե ինչպես կանդրադառնա խմբակցության ղեկավարի բացակայությունը խմբակցության վրա, նա պատասխանեց. ՛՛Հույս […]

Տիգրան Սարգսյանը լավ գիտի այդ “պրյոմը”

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ “մեղադրեց” լրագրողներին, որ իր եւ այլոց ասածները փոխում են եւ սկսում գնահատականներ տալ: Ըստ Տիգրան Սարգսյանի,իրենք նման բան չի ասել, բայց հակասական գնահատականներ են հնչում, քննարկումներ են սկսվում: “Ես լավ գիտեմ այդ “պրյոմը”, Հայաստանում տարածված է”,-դիմելով երիտասարդ լրագրողներին ասաց Վարչապետը: Ի դեպ, երբ Տիգրան Սարգսյանը խնդրեց […]

Ո՞վ կարող է 3-րդ երեխան ունենալ /վիդեո/

”Ես լավատես մարդ եմ: Պետք է լավ տեսնենք Հայաստանի ապագան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, ի դեպ, անցնող տարում ունեցավ իր երրորդ զավակը, ինչի համար անչափ երջանիկ է: Հետաքրքրվեցինք, թե արդյոք հասարակ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ երրորդ երեխան ունենալ : Պատասխանը` տեսանյութում:

Սկսել է Ձմեռ պապին հավատալ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի համար 2013-ը լավ տարի է եղել: Henaran.am-ի հետ զրույցում Տաճատ Վարդապետյանը նշեց, որ քանի որ հեքիաթներին չի հավատում, նախորդ տարվանից էլ բան չէր ուզել, իսկ 2014-ից որոշել է ինչ-որ բաներ խնդրել: Պատգամավորը հակված չէ ամանորին ճոխ սեղան ունենալ, սակայն պարտադիր կերակուր կա, որ պետք է լինի իրենց սեղանին: Մանրամասները` […]

Նաիրա Կարապետյանի երազանքն իրականացել է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը 2013-ին թե ձեռքբերումներ, թե կուրուստներ է ունեցել: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ հավատում է, որ ամանորն ավելի լավն է լինելու: Ի դեպ, երիտասարդ պատգամավորը խոհանոցում լինում է  ամանորին, իսկ թե ինչ է պատրաստում, իրականանում են ամանորյա երազանքները, դիտեք տեսանյութում:

Իշխանությունները վախենո՞ւմ եմ Նոր տարուց /վիդեո/

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ամանորին նվերներ է գնում եղբոր թոռների համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ցանկանում է, որ գոնե մեկ տոն լինի, որին ամբողջ ազգը հավաքվի ու տոնի: Ըստ նրա` իշխանությունները վախենում են հասարակությանն ”իրար գլխի հավաքեն”: Մանրամասները` տեսանյութում:

Արփինե Հովհաննիսյանը 2013-ին և ձեռքբերումներ ունեցավ, և ձախողումներ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այս ամանորը նշելու է Հայաստանում, տանը` ընտանիքի հետ: Այս մասին պագամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Ի դեպ, Հովհաննիսյանի սիրելի ամանորյա ուտեստը թփով տոլման է, սակայն խոհանոցում այդքան էլ հաճախ չի լինում: ”Ամանորին խոհանոցում քիչ ժամանակ եմ անցկացնում, հատկապես, որպես կանոն Երևանում չեմ լինում, սակայն քանի որ այս տարի տանն […]

Ռուստամյանի ամանորյա խորհուրդը /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` 2013-ը քաղաքական առումով տխուր տարի էր: Ռոսւտամյանը տարին ամփոփեց Henaran.am-ի հետ զրույցում, պատմեց, թե ինչպես է նշում ամանորը, ում հետ ու որտեղ: ՀՅԴ պատգամավորը նաև հետևյալ խորհուրդն է տալիս. ”Պետք է շատ զգույշ լինել ճոխ սեղաններից, որովհետև ամանորին դրանք առանձնապես չեն տարբերվում իրարից, մի քիչ այս կողմ, մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված