08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կուսակցությունում Փոստանջյանին բարի ուսումնառություն են մաղթել

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, իսկապես, մի քանի ամսով մեկնել է Հայաստանից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

՛՛ԱՄՆ է մեկնել, Բոսթոն ուսումնառության մի քանի ամսով՛՛,-ասաց Մարտիրոսյանը: Նա նշեց, որ կուսակցությունում քննարկել են այս հարցը: ՛՛Իրեն բարի ուսումնառություն ենք մաղթել՛՛:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա խմբակցության ղեկավարի բացակայությունը խմբակցության վրա, նա պատասխանեց. ՛՛Հույս ունեմ, որ այդպես մեծ ազդեցություն չի ունենա:

Անհրաժեշտություն եթե լինի, երկրում այնպիսի իրավիճակ լինի, որ  իր ներկայությունը խիստ անհրաժեշտ կլինի, կարծում եմ, ինքն այդ ժամանակ այստեղ կլինի: Մինչ այդ հնարավոր է մեկ-երկու անգամ գնա-գա, նաև նիստերին մասնակցի: Չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ կառաջանան՛՛:

Նշենք, որ ՛՛Հայկական ժամանակն՛՛ այսօր այս մասին հայտնել էր ու գրել. ՛՛Փոստանջյանը մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները Աժ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ