28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստյոպա Սաֆարյանը բացառում է

“Բարեւ, Երեւան” խմբակցության անդամ Ստեփան Աաֆարյանը բացառում է, որ առաջիկայում Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովիՀայաստանը կստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Ըստ նրա,  Հայաստան-ԵՄ հարաբերությունները վատացել են, մանավանդ այն բանից հետո, երբ ԵՄ-ն հիշեցրեց, որ Հայաստանը չի կատարել բազմաթիվ պարտավորություններ:  “Հայաստանը պետք է ձեւեր գտնի իշխանությունների կայացրած`Մաքսային միության  խայտառակ որոշումից հրաժարվելու համար: […]

Ալիեւը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Մինսկի խմբի համանախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երկխոսության համար, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: 

Ինչ ազդեցություն է ունենալու Մաքսային միությունը՝ ըստ նախարարների

՛՛Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի` արտահանող էներգակիրների վրա կիրառվում է  էնէրգետիկ ակցիզային հարկ: Ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ երեսուն տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցությունը […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն  Հեֆերնի հետ: Դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել  են ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Քլարկ  Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար  Բրայան Ռորաֆը, Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Հակաամերիկյան ակցիա Թեհրանում. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց

Հազարավոր մարդիկ Թեհրանում դուրս են եկել փողոց` ակցիայի, որը նվիրված է ԱՄՆ-ի դեսպանատունը ուսանող-իսլամիստների կողմից 1979թ. Գրավման տարեդարձին, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Մարդիկ այրում են Ամերիկայի դրոշն ու բղավում` “Մահ Ամերիկային”: Այս ակցիան անց է կացվում ամեն տարի, սակայն այս տարի այն աչքի է ընկնում իր մասսայականությամբ:

Մարգվելաշվիլին հրաժարվել է ապրել Սահակաշվիլիի պալատում

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է տեղափոխվել այն պալատ, որը կառուցել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է Газета.Ru-ն: Այս պալատի կառուցման վրա ծախսվել էր 200 միլիոն դոլար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ առայժմ կապրի հասարակ բնակարանում, մինչեւ որ ավարտվի 19-րդ դարում կառուցված շենքի վերանորոգումը, ուր էլ կտեղափոխվի նախագահը: Այս շինությունը նախկինում ծառայել […]

Սնոուդենը ներման արժանի չէ. սենատոր

ԱՄՆ-ի սենատի հետախուզման կոմիտեի ղեկավար Դայն Ֆայնստայնը գտնում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը արժանի չէ երկրի ղեկավարության ներմանը, փոխանցում է РИА Новости-ն: Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրեբելեն, ով Մոսկվայում հանդիպել էր Սնոուդենի հետ, հայտարարել էր, որ Սնոուդենը կցանկանար արդարանալ ամերիկյան իշխանությունների առաջ: “Իմ արձագանքը բացասական կլիներ”,-ասել է Ֆայնստայնը, […]

Ռուս գործընկերները չեն հրաժարվի. նախարարը գազի սուբսիդավորման մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը Էներգետիակայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց գազի գնի սուբսիդավորման մասին: Պատգամավորը նշեց, որ այդպես էլ հստակ չի նշվում, ի վերջո, ռուսական կողմը համաձայնվելու է այդ տարբերությունը վճարել։ Նախարարը հավատիացրեց, թե ռուսական կողմը պայմանավորվածությունից հետ չի կանգնի։ Նախարարի խոսքով՝ մինչև նոր տարի գազի գինը սուբսիդավորվելու […]

Նախագահը խորհրդարանի խոսնակին, նախարարներին ֆիտնես-կենտրոն է տարել

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի խոսնակի, փոխվարչապետերի, ռազմական եւ իրավապահ մարմինների ղեկավարների հետ անցնող հանգստյան օրերը նվիրել է մարզական պարապմունքներին, փոխանցում է gazeta.ru-ն: Պետության ղեկավարը  կուսակիցների հետ ծանոթացել է Աշխաբադում կառուցվող Օլիմպիական քաղաքի օբյեկտներին եւ այցելել ժամանակակից սարքավորումներով հագեցած ֆիտնես սրահներ: Նախագահը եւ ուղեկցող  պաշտոնյաները համատեղ մարզվել են, վոլեյբոլ եւ սեղանի թենիս  խաղացել: Բերդիմուհամեդովը տարբեր  […]

Ամեն ընտրությունների խաբում ենք. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն այսօր բյուջեի քննարկմանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց դպրոցների վերանորոգման վերաբերյալ՝ նշելով, որ շուրջ 400 դպրոցի վերանորոգման խնդիր կա: Ըստ պատգամավորի՝ վերանորոգման համար, ըստ Կառավարության կպահանջվի շուրջ մեկ միլիարդ դոլլար: Բաղդասարյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին առաջարկեց ծրագիր մշակել և հստակ ասել, թե որ դպրոցը երբ է վերանորոգվելու: ՛՛Ամեն բյուջեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի