18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տարոնը` Մարգարյանականներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտին նոր բնակարանների բանալիներ է հանձնել վթարային շենքերում ապրող 114 ընտանիքների: Մարգարյան 37 հասցեի նորակառույց շենքում Ամանորը կդիմավորեն 4-րդ կարգի վթարայնության Հալաբյան 3 բազմաբնակարան, Նոր Արեշի 35-րդ փողոցի 127/1, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և Սիսակյան 3 հանրակացարանային շենքերում ապրող ընտանիքները:

 Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում.

“Սա եղել է ՀՀ նախագահի ծրագիրը և մենք մեր առջև խնդիր էինք դրել ՀՀ կառավարության հետ համատեղ 2013թ-ին 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող շուրջ 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ 200 ընտանիքներն ունեն նոր բնակարաններ:

Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն 2014թ. համայնքային բյուջեում մենք ներառել ենք ևս մեկ բազմաբնակարան շենքի կառուցում: Մայրաքաղաքում խնդրին ընդհանուր լուծում տալու համար մեզ անհրաժեշտ է վեց բազմաբնակարան շենք կառուցել և, համոզված եմ, որ գալիք տարիներին անպայման ամբողջությամբ լուծում կտանք այս խնդրին”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի շահագործման հանձնված Սիսակյան 22 հասցեի բազմաբնակարան շենքը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով: 

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրն իրականացնելու համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են Ամանորի ամենասպասված նվերը: 

Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության տակ, ինչին հաճախ Տարոն Մարգարյանը հետևել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ:

Երեք մուտքերից բաղկացած նորակառույցն ապահովված է անհրաժետ բոլոր պայմաններով: Բնակարանները բնակիչներին հանձնվում են նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում, յուրաքանչյուր բնակարան ապահովված է ջեռուցման անհատական համակարգով: Բնակելի շենքը հարմարեցված և մատչելի է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ