14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական հաշվեհարդարի վարկածն իրատեսական չէ

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձը Ամանորից առաջ տհաճ անակնկալ էր հատկապես Արցախում: Միջադեպի առնչությամբ հասարակության շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվում, ոչ պակաս ակտիվ է ԼՂՀ դատախազությունը, որը տոնական օրերին ևս, միջադեպի ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում: Միջադեպից մի քանի օր անց, […]

Կրիմինալը և գործարար աշխարհը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հիմնադրվեց ընտրությունների կեղծման ինստիտուտը, և իշխանությունը պետական կառավարման ոլորտ հրավիրեց այդ գործում իրենց առաջին քայլերը կատարող թաղային հեղինակություններին և գործարարներին, պառլամենտում հանգրվանած կուսակցությունների ցուցակները՝ որոշ բացառություններով, կազմվում են իշխող խմբավորման հետ համաձայնեցնելով: Միաժամանակ ձևավորվեց կուսակցություններում ներդրվող իշխանության ազդեցության լրտեսների համակարգը: Այն […]

Մաքսային միությանը միանալը միայն Հայաստանից չէ կախված

”Այն պաշտոնական փաստաթուղթ է և մեր փաստաթուղթը չէ: Այն հաստատված է եվրասիական կոմիտեի կողմից և ավելի շատ իրենց հրապարակելու խնդիրն է”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ի պատասխան հարցի, թե երբ կհրապարակվի Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհային քարտեզը: Հարցին, թե ինքը վստահ է, որ ի վերջո Հայաստանը կանդամակցի Մաքսային […]

Սկանդալ Ամերիկայում. Պենտագոնի նախկին ղեկավարը զինվորական գաղտնիքներ է բացահայտել

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր գիրքը, որտեղ նա պատմել է Օբամայի բարդ հարաբերությունների մասին իր արտասահմանցի կոլեգաների  եւ սեփական նախարարների հետ: Նախկին նախարարը ներկայացրել է ռազմական այն սխալները, որոնք թույլ է տվել ԱՄՆ-ը: Գրքի շնորհանդեսը թեւ նախատեսվում էր այս տարվա փետրվարի 14-ին, սակայն որոշ օրինակներ արդեն հայտնվել են վաճառքում: […]

Անի Զախարյանը պահանջում է Ծառուկյանից

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Ինչպես խոստացել էի, տոներից հետո հատուկ անդրադառնալու եմ ԲՀԿ բարեգործական միությանը և իր կազմավորումից մինչ այսօր երկրում տեղի ունեցող “Բարգավաճմանը”: Եթե չեմ սխալվում՝ արդեն գրեթե 8 տարի է՝ ԲՀԿ-ն մուտք է գործել քաղաքական ասպարեզ: Ցանկացած նորաստեղծ իրական քաղաքական ուժ, եթե մուտք է գործում […]

Վարչապետի խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին էր

Կառավարության նիստում քննարկվել է ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը  փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Վարչապետ […]

Նախարարները՝ Քոչարյանի հարցազրույցից

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարարներից հետաքրքրվեցին, թե ինչ են կարծում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, որոնք ուղղված էին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: Ուշագրավ է՝ նախարարները պատասխանեցին, որ տեղյակ չեն Քոչարյանին հարցազրույցից: ՛՛Տեղյակ չեմ՛՛,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նման պատասխան տվեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հիշեցնենք, որ Քոչարյանը նշել էր, […]

Ինչքան էլ խաղա, Կարապետիչի ունեցվածքը չի վերջանա…

Դեռ երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը խաղատանը մեծ գումար է վատնել։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից:  Henaran.am-ը փորձեց Տիգրան Կարապետյանից ճշտել լուրը, սակայն վերջինիս հեռախոսհամարներն անհասանելի են: Կարապետիչին մոտ կանգնած մեր աղբյուրը, սակայն, մեզ փոխանցեց, որ նախորդ տարի ԺԿ նախագահն ընդամենը քսան օր է Հայաստանում եղել, ինը […]

Խաղատների հարցը պետք է քննարկվի առաջին քառօրյայում

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց փոփոխություններ կատարել ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ և ՛՛Վիճակախաղերի մասին՛՛ ՀՀ օրենքներում: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նկատեց, որ օրենքներում փոփոխություն իրականացնելու անհրաժշտությունը բխում է նրանից, որ փոփոխվել է ՛՛Լիցենզավորման՛՛ մասին օրենքը: ՛՛Պետք է այնպես անել, որ ԱԺ-ի առաջին քառօրյայում քննարկենք՛՛,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Լոնդոնի քաղաքապետը փոխվարչապետին “պահպանակ” է անվանել

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հերթական վիրավորանքն է հասցրել փոխվարչապետ Նիկ Կլեգին, գրում է The Guardian-ը: Պարբերականի տվյալներով` քաղաքապետը հեռուստաընկերություններից մեկի եթերում “Լիբերալ-դեմոկրատների” ղեկավարին “պահպանակ” է անվանել, քանի որ, ըստ քաղաքապետի, նրա գործառույթը վարչապետ Դեւիդ Քեմերոնին պաշտպանելն է “բոլոր դժվար բաներից”: Քաղաքապետը նաեւ վիրավորանքներ է հնչեցրել Առնոլդ Շվարցենեգերի եւ Թոնի Բլերի հասցեին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված