20 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Անի Զախարյանը պահանջում է Ծառուկյանից

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Ինչպես խոստացել էի, տոներից հետո հատուկ անդրադառնալու եմ ԲՀԿ բարեգործական միությանը և իր կազմավորումից մինչ այսօր երկրում տեղի ունեցող “Բարգավաճմանը”: Եթե չեմ սխալվում՝ արդեն գրեթե 8 տարի է՝ ԲՀԿ-ն մուտք է գործել քաղաքական ասպարեզ: Ցանկացած նորաստեղծ իրական քաղաքական ուժ, եթե մուտք է գործում քաղաքականություն, ապա դա նախ պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ ժամանակի պետական-քաղաքական հրամայականով թելադրված, ինչու չեմ տարանջատում պետականը քաղաքականից, քանզի քաղաքականությունը մեր թիմի համար այս տարիների ընթացքում լինելու է պետականաշինության լծակ և ոչ պետականաշինությունից կտրված մի գործընթաց, ուստի այս տրամաբանությամբ հասարակությունը իրավունք ուներ ակնկալել ԲՀԿ-ից լուրջ քաղաքական գործընթացներ:

Սակայն այս 7-8 տարիների ընթացքում ԲՀԿ-ն ոչ միայն չի իրականացրել երկրում որևէ քաղաքական լուրջ փոփոխություն, այլև երկար տարիներ հանդիսացել է ՀՀԿ-ի կցորդը և այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն քանդում էր երկիրն ու խարխլում պետության ազգային հիմքերը, ԲՀԿ-ն իր բարեգործությամբ հենարան էր դառնում ՀՀԿ-ի համար և զուտ միայն բարեգործության հաշվին ընտրազանգված հավաքում:

Այսինքն, բոլորս կարող ենք փաստել, որ ԲՀ կուսակցությունը այս երկար տարիների ընթացքում որևէ քաղաքական իրադրության ոչ նախաձեռնող է հանդիսացել, ոչ էլ փորձել է հանդիսանալ: Եվ հարց. Ազգային պետականության խարխլված հիմքերո՞վ, ազգային ռեսուրսի վաճառման միջոցո՞վ, արտագաղթի և գործազրկության աճի պայմաններո՞ւմ, ազգային տնտեսության արտադրական ճյուղերի իսպառ բացակայության առկայությո՞ւնն է երկրի բարգավաճումը և կարելի՞ է պնդել, որ ԲՀԿ-ն, որ նպատակ ուներ երկիրը բարգավաճման տանել, լիարժեք ձախողել է իր առաքելությունը և ժամանակն է, որ հեռանա ասպարեզից: Կարծում եմ՝ կարելի է ասել:

Բացի այդ, Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի առաջաբանն է՝ մեր խոսքը գործ է…Այդ դեպքում մնում է հարցնել, 2012թ.-ի ԱԺ ընտրություններից հետո կոալիցիայից դուրս գալուց հետո և այլընտրանքային ընդդիմություն հանդիսանալ ցանկանալուց հետո հոտնկայս երկրի կառավարումը տապալած, երկիրը թալանած մարդու կենացը խմելը արդյո՞ք ապացուցում է, որ այս ուժը ոչ միայն իր խոսքը գործի չի վերածում, այլ նաև դառնում է շատ վտանգավոր գործոն, որն իր բարեգործությամբ ապահովում է հանցավոր իշխանության հեշտ վերաարտադրումը՝ շեղելով հանրության ուշադրությունը իրական ընդդիմադիր ուժերից:

Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ վերջերս վարչապետին ուղղված ԲՀԿ-ի մեղադրանքներին. այդ բոլոր մեղադրանքները եթե հնչեին 1-2 տարի առաջ, երբ գտնվում էին անմիջական իրականացման փուլում, ես կողջունեի, սակայն ինչն է պատճառը, որ ԲՀԿ բարեգործական միությունը լռում, լռում, և միայն այն ժամանակ է արտահայտում իր դիրքորոշումները, երբ ՀՆՔՄԿ-ն հստակ իշխանություններից պահանջում է հրաժարականի գնալ:

Այժմ էլ որոշել եք իրական ընդդիմությանը կեղծ կցորդ լինել: Իրական ընդդիմությանը կեղծ ընդդիմադիրներ պետք չեն, այլ պետք են իսկական, մարտնչող և մինչև վերջ ոչ մի պաշտոնով և միլիոններով չվաճառվող գործիչներ:

Բավական է հանրությանը մոլորեցնեք ձեր կեղծ ընդդիմադիրի կեցվածքով: Եթե քաղաքական ասպարեզում անելիք չեք կարողանում ունենալ, ուրեմն դուրս եկեք քաղաքականությունից: Քաղաքականությունը ԱԺ-ից երբեմն-երբեմն հնչեցրած քննադատությունը չի՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ