08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչքան էլ խաղա, Կարապետիչի ունեցվածքը չի վերջանա…

Դեռ երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը խաղատանը մեծ գումար է վատնել։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից: 

Henaran.am-ը փորձեց Տիգրան Կարապետյանից ճշտել լուրը, սակայն վերջինիս հեռախոսհամարներն անհասանելի են:

Կարապետիչին մոտ կանգնած մեր աղբյուրը, սակայն, մեզ փոխանցեց, որ նախորդ տարի ԺԿ նախագահն ընդամենը քսան օր է Հայաստանում եղել, ինը երկիր է գնացել: ՛՛Ճանապարհորդել սիրում է՛՛,-ասաց նա ու հավելեց. ՛՛Ինչքան էլ խաղա, իր ունեցվածքը չի վերջանա, քանի որ հյուրանոցային-ռեստորանային բիզնես ունի արտերկում՛՛: Նույն աղբյուրի խոսքով՝ Տիգրան Կարապետյանի ընտանիքը Հայաստանում է, քանի որ երեխաները դպրոց են գնում: ՛՛Իսկ Կարապետյանը հիմա ասյտեղ չի, բայց հավանաբար շուտով կգա՛՛,-ասաց նա:

Նշենք, որ ըստ մամուլի, խաղատանը գումար տանուլ էր տվել նաև ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը: Վերջինս ևս չի պատասխանում զանգերին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ