21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կրիմինալը և գործարար աշխարհը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-յան իր էջում գրել է. 

՛՛1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հիմնադրվեց ընտրությունների կեղծման ինստիտուտը, և իշխանությունը պետական կառավարման ոլորտ հրավիրեց այդ գործում իրենց առաջին քայլերը կատարող թաղային հեղինակություններին և գործարարներին, պառլամենտում հանգրվանած կուսակցությունների ցուցակները՝ որոշ բացառություններով, կազմվում են իշխող խմբավորման հետ համաձայնեցնելով:

Միաժամանակ ձևավորվեց կուսակցություններում ներդրվող իշխանության ազդեցության լրտեսների համակարգը: Այն տեսակետը, որ իշխանությունը ժաղովրդից խլվում է հենց ընտրությունների ժամանակ կատարվող կեղծիքների միջոցով, այնքան էլ ճիշտ չէ, և իշխանության ձևավորման ներկայիս համակարգի հիմնական խնդիրը ընտրակեղծիքներն են, նույնպես միանշանակ չի: Իշխանության հիմնական հենարաններն են կրիմինալը և գործարար աշխարհը: Կրիմինալի վերահսկողություն ու կորդինացումը հիմնականում իրականացնում են քրեակատարողական հիմնարկները, իսկ գործարար աշխարհի վրա` հարկային մարմինները: Այս իմաստով այդ երկու հիմնարկները պետական կառավարման կարևորագույն լծակներն են՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ