Կառավարությունը թափանցիկ չի ներկայացել. ԱԺ նախագահ /վիդեո/
Գազի հարցի վերաբերյալ կառավարության որոշումներին անդրադառնալով Ազգային ժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունը կարող էր ավելի մանրակրկիտ ու թափանցիկ ներկայանալ հանրությանը: Ըստ Հովիկ Աբրահամյանի, որոշումը, գազի հետ կապված, ճիշտ որոշում է, պարզապես այն պետք է ներկայացվեր թե’ Ազգային ժողովին, թե’ հանրությանը:
“Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ասում է` ինչո՞ւ եք մեզանից գաղտնի պահել: Եվ, իրոք, չեմ էլ պատկերացնում, թե ինչու են գաղտնի պահել, որովհետեւ որեւէ խնդիր չի եղել: Դեռ 2011-ից պետք է ասեին, որ գազի գինը բարձրացել է, բայց թե ինչքանով կթանկանա, չեն կարող դեռեւս ասել, որոհետեւ ընթանում են բանակցություններ”,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նաեւ մեջբերեց ՀՀ նախագահի խոսքերը, որ գազը թանկանա, թե չթանկանա, բնակիչների համար չի թանկանալու, եւ ըստ ԱԺ նախագահի` “այդպես էլ եղավ”:
Ավելի մանրամասն տեսանյութում: