21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միգուցե ճիշտը լռելն է

ՀՅԴ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը Facebook-յան իր էջում գրել է.

՛՛Միգուցե ճիշտը լռե՞լն է։ Հաստատ՝ ճիշտը լռելն է… 

Բառերն արժեզրկվել են, չարչրկվել, մաշվել, մեր ձեռքը կրակն ընկել… Ձեռքբերումներ… Ծիծաղելի է… Էդ բառը դիսոնանսի մեջ է մեր իրականության հետ։

Ու հարցեր… Նույն հարցերը՝ բոլոր ժամանակներում: Մեզ ցավալիորեն հետապնդող, ճակատագիր ու ամոթ դարձած հարցերը՝ ի՞նչ անել, ո՞րն է ելքը, ինչո՞ւ մեր անցած բոլոր ճանապարհները մեզ տեղ չեն հասցնում, ինչո՞ւ մեր իմաստուն ու թանկ տեսակի բարոյականությունն ու խիղճը մեզ ինքնամաքրումի չի դրդում, ինչո՞ւ ենք շարունակում խուլ ու կույր ձևանալ՝ անկիրք վիճակագրի պարտականությամբ բավարարվելով սոսկ մեր նահանջներն արձանագրելով, ինչո՞ւ ենք շարունակ ճզմվել-հարմարվելով այնպես տեղավորվում մեզ բաժին ընկած կաղապարում, որ մեր դեմքը դիմագիծ չունի, իսկ մեր հայացքը՝ հորիզոն… Ու աղմո~ւկ, ու բառե~ր՝ ցպահանջ, արժեզուրկ՛՛։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ