11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լրագրողներին վիրավորող պատգամավորները կմոռանան սովորույթը /վիդեո/

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է վերջերս իր կողմից լրագրողների հասեին հնչեցրած մեկնաբանություններին` պատվերներ կատարելու ու որոշ լրագրողների` ոչ օբյեկտիվ լինելու հետ կապված: Ըստ նրա,  որոշ լրագրողներ փորձում են միշտ  հերյուրանքներ տարածել: ԱԺ նախագահի կարծիքով լրագրողների առաքելությունը ոչ թե պատվերներ իրականացնելու մեջ է, այլ հանրությանը օբյեկտիվ իրողություններ ներկայացնելը :

“Դա վատ բան է, երբ որեւէ լրագրող փորձում է սրա նրա պատվերը կատարել: Ինձանից մի նեղացեք: Մի երկու-երեք կայքեր կան, որոնք ամբողջ օրը զբաղված են ինձ եւ իմ ընտանիքին սեւացնելով ու հերյուրանքներ տարածելով: Ձեր առաքելությունը ավել բարձր է: Հանրությունը ձեզանից ակնկալում է ճիշտ ինֆորմացիա: Եթե ես սխալ բան եմ անում, թերություն ունեմ, դրա մասին խոսեք, ու ես դրանից չեմ վիրավորվի, բայց չի կարելի ստեր հորինել: Իմ կարծիքով` նման լրագրողների վերջը վատ է լինելու”,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների վիրավորող պատգամավորներին, ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նոր տարում այդ պատգամավորները կդադարեցնեն լրագրողների վիրավորելու իրենց վատ սովորությունը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ