24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչու Քոչարյանը չի հիշում ավելի կարեւոր իրադարձություններ. Հայաստանի վարչապետը նախկին նախագահին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անարձագանք չի թողել  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, որն ուղղված էր վարչապետի վերջին ասուլիսում արտահայտած մտքերին:

 Ըստ Քոչարյանի “թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար”, որ վարչապետը կամ “բանականության դեգրադացիա” է ապրում, կամ “բարոյականության դեգրադացիա”:

“Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին եւ պարունակում են մեծ խորհուրդ: Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով եւ ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ եւ սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն եւ սեր:

Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:

Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է եւ նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ:

Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ եւ նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը եւ հենարանը: Կարող եմ նաեւ ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաեւ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի եւ չարածի համար:

Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տեւած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել եւս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարեւոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) եւ այլն:

Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային եւ արտահաստիքային մոսկաները, (7or.am եւ zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում:

Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին եւ շինարարության ոլորտին, ապա դրանց եւս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:

Հ.Գ. Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ յուրաքանչյուրիս եւ մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` “Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին”,-գրել է Տիգրան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ