03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ ինչքան մարդ կհավաքի. Աշոտյանը վերջապես հանդիպեց Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին, որպես ոչ միայն նախարարի, այլ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Փաշինյանի հարցը վերաբերում էր դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպին: ՛՛Դրանից հետո փոխանակ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳ նախարարությունը պատժեին […]

Հասմիկ Պողոսյանն արգելում է Ծառուկյանին

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ բյուջեի սղության հետ կապված՝ մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում: Ապա ԲՀԿ պատգամավորը  հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից, թե ի՞նչու ՛՛Գագիկ Ծառուկյան՛՛ հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել: ՛՛Ծրագրերի իրականացման ընթացքում ամեն քայլի հանդիպում են խոչընդոտներ, տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում […]

Մասսայական անկարգություններ. պահանջում են վարչապետի հրաժարականը /ֆոտոշարք/

Թուրքիայի խոշոր քաղաքներում երեկվանից մասսակայան անկարգություններ եւ ցույցեր են սկսվել: Մարդիկ պահանջում են վարչապետ Էրդողանի հրաժարականը, հատկապես` վերջին գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո: Ցուցարարները կոտրում են բանկերի ապակիները, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, բարիկադներ կառուցում:

Բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել Մարտի մեկին

ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը հայտարարեց, թե ինքը, որպես 2008թ-ին Մարտի 1-ի հարցով ստեղծված հաձնաժողովի անդամ, պնդում է, որ բանակը որևէ կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2008թ-ի մարտի 1-ին՝Երևանում։ Մինչ այդ նա նշեց, որ ինքը ամեն դեպքում կողմ է քվեարկելու ՀԱԿ-ի […]

“Ժառանգության” համերաշխությունը` ուկրաինական իշխանափոխությանը

“Ժառանգություն” կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը: Մենք նաեւ խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին եւ ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչեւ շարքային քաղաքացիներ: Այն, ինչ արեցին Ուկրաինայի ժողովուրդն իր պայքարով […]

Եթե մենք մտածեինք, որ կառավարությունը պուպուշ է. Հակոբ Հակոբյան/վիդեո/

ԱԺ ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին ամիսներին հուզումների մեծ ալիք առաջացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Պատգամավորը նկատեց, որ 2014-ին ռեալ 21 մլրդ պետբյուջեից, 30 մլրդից ավելի էլ՝ հասարակության գումարներից կգնա այս ռեֆորմին. “Եթե մենք մտածեինք, որ կառավարությունը պուպուշ է ու ստեղծեինք մեր կերպարը, հինգ միլիոնը կտայինք սահմանամերձ […]

“Կովն ու խոտը”

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում նշեց, որ բոլորի նպատակներից մեկն է՝ անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որ կարողանան բացահայտել մարտիմեկյան դեպքերը: ”Նման հանձնաժողով եղել է, հանձնաժողովն աշխատել է բաց-թափանցիկ, չի եղել մի փաստ կամ փաստաթուղթ կամ նյութ, որ հանձնվի հանձնաժողովին, այսինքն՝ լինի նրա սեփականություն, և հանձնաժողովը դա չդարձնի հրապարակային քննարկման առարկա ու […]

ԱՄՆ դեսպանն իր հիմնական գործը թողած Կառավարության համար արտահաստիքային փաստաբան է աշխատում/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԲՀԿ կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը  անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի շուրջ առաջացած շարժմանը : Նա նշեց, որ կենսաթոշակային այս խնդիրները կնճռոտ են ու դա հանգել է իշխանություն-հասարակություն կապի խզմանը: “Հիմա սարսափելի փոքր թվով մարդիկ ուզում են հասարակության լավը, հասարակությունը չի ցանկանում դա ընդունել, ասենք՝ ԱՄՆ դեսպանն իր հիմնական գործը թողած […]

՛՛Նույնիսկ իմ պատգամավոր եղած ժամանակ նման բան չի եղել՛՛

՛՛Խորհրդարանում նստած էին կանայք և այդպիսի բառեր օգտագործելը ճիշտ չէր՛՛, -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով Արմեն Ռուստամյանի կողմից արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված վիրավորանքին: Ինչ վերաբերում է այն փաստին, որ “հանրապետական” պատգամավորների մոտ այդպիսի ՛՛պոռթկումներ՛՛ ավելի հաճախ են լինում, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այսպիսի որակի արտահայտություն խորհրդարանում առաջին անգամ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի