07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այդտեղից երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 21:00-ից Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ էր ՛՛Սասուն՛՛ ջոկատի հրամանատար, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը: Զոհրի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նա զրուցեց լրագրողների հետ:

Միքայելյանը նշեց, որ չի ցանկանում գնհատական տալ այսօրվա ՀԱԿ-ի հանրահավաքին և ամսնավորապես ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: ՛՛Իմ չմասնակցելը ոչ մի բանով պայմանավորված չէր:

Մի բան կարամ ասեմ, որ եթե լիներ սգո երթ, ոչ թե հանահավաք, կմասնակցեի՛՛: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախաձեռնությանն ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, ապա նա նկատեց.

՛՛Հանաձնաժովը ձևավորում են նման հարցը քողարկելու համար,  նշանակություն չունի՝ ով է առաջարկում, նույն բանը եղել է մազութի գործով, նույն բանը հոկտեմբերի 27-ի գործով, նույն բանը եղել է ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողովի ժամանակ, նույն բանը այսօր կլինի, ընդամենը զոհերի հոգեկանի հետ են խաղում՛՛:

Միքայելյանը վստահ է՝ եթե իշախնությունը ուզեր բացահայտել, կբացահայտեր։

Հարցին, թե ինչպես է վերաբերում ոչ իշխանական չորս խմբակցությունների վարչապետի հրաժարականի պահանջին, նա պատասխանեց, որ այս քայլով նրանք ցանկանում են լեգիտիմացնել նախագահին: ՛՛Այսօր վարչապետ են ուզում փոխեն, արդեն ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այսինքն՝ ոնց կարող է վարչապետ դրվի ոչ ՀՀԿ կուսակցությունից, բնական է, որ չի կարող գործի: Այդտեղից ես ինչ-որ տեղ հասկանում եմ, որ երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները՛՛:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ