09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Լավ էլի, միայն թե գրպանիցս ձեռքդ հանի՛՛

՛՛Այսօրվա ՛՛Դեմ եմ՛՛ ցույցի հետ քայլեցի. ահագին լավ երիտասարդություն էր հավաքվել՝ տիպիկ միջին խավի ներկայացուցիչներ: Շատերի վրա այս կենսաթոշակային ՛՛բարեփոխումը՛՛ ամսական 200-300 դոլար գումար է նստելու: Բայց ուզում էի հասկանալ՝ այս երթի կազմակերպիչները ինչի վրա են հույս դրել, եթե բացի կենսաթոշակայինի ՛՛պարտադիրի՛՛ պահի ուրիշ ոչ մի՝ առավելեւս քաղաքական պահանջ չեն դնում: Եթե ձեզ թվում է, […]

Ռադան վերադարձրեց 2004-ի Սահմանադրությունը. Տիմոշենկոն ազատ կարձակվի

Ուկրաինայի Գերագույն ռադան 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին օրենք է ընդունել: Օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 386 պատգամավոր, գրում է INTERFAX.RU-ն: Ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը և երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը և Օլեգ Տյագնիբոկը՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների աջակցությամբ համաձայնագիր էին ստորագրել` ուղղված Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը: Հաղորդվում է […]

ՕԵԿ-ը նիստ է հրավիրել

Այսօր Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ”Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը: Քաղաքական խորհրդում քննարկվել և հավանության է արժանացել կուսակցության ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի անդամների կուսակցական-կազմակերպչական և տարածքային պատասխանատվության ամրագրման մասին հարցը: Քաղխորհուրդը քննարկել և ընդունել է քաղաքական խորհրդի և վարչության անդամների` իրենց մասով կատարած աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու ժամանակացույցը: ՕԵԿ նախագահ […]

Քոչարյանի խնամին՝ իմպիչմենտից. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ռոբերտ Քոչարյանի խնամուն’ Վոլոդյա Բադալյանին հարցրինք, իմպիչմենտ է հասունանում պառլամենտում ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ, հնարավո՞ր է: ՛՛Ոչ, լուրջ չէ՛՛: Մի ասեք’ մի ասեք, որպես հարյուր տարվա պատգամա­վոր, հիշում եք, չէ՞, ոնց 98-ին մի գիշերում իմպիչմենտը հասունացավ: Մեկ գիշերում բոլորդ դարձաք երկրապահ ու հանրապետա­կան: ՛՛Չէ, էդպես չի, ես 98-ին […]

Կդիմեն Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով ընդդեմ նախարարի. Հայկական ժամանակ

‘’Հժ’’ թղթակցին երեկ հայտ­նի է դարձել որ խորհրդա­րանական ոչ իշխանական շորս ուժերը պատրաստվում են համատեղ դիմել Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով (ԲՊԱԷՀ)’ ընդդեմ Արդարադատության նախա­րար Հրայր Թովմասյանի: Օրեր առաջ, երբ լրագրողները նախարարից հե­տաքրքրվել էին, թե ինչպես է ինքը վերաբերում, որ Աժ չորս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. ՛՛Ղալաթ են անում՛՛: Ել […]

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած “Հայկյան” մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած “Հայկյան” մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական […]

Բիշարյանը գիտի` Արթուր Բաղդասարյանին նախանձում են /վիդեո/

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու է տարբեր լրատվամիջոցների և հասարակության լայն խավերի կողմից շարունակ քննարկվում կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի ռեյտինգն, ասաց. ”Ես պիտի ասեմ, որ Արթուր Բաղդասարյանի ռեյտինգը բարձր մակարդակի վրա է գտնվում: Քաղաքական դաշտում, եթե հստակ ուսումնասիրելու լինենք քաղաքական գործիչների, որոնք արժանի են կոչվել քաղաքական գործիչներ, […]

Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահ բողոքի նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնության նախագահին

Այսօր Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանը բողոքի նամակ է հղել Շվեյցարիայի Դաշնության նախագահին 2013թ. Դեկտեմբերի 27-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի(ՄԻԵԴ)` “Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” որոշումը բողոքարկելու համար: Նամակով Գրիգոր Պետրոսյանն իր բողոքն է արտահայտել, որ այս քայլով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ոտնահարել է հայ ժողովրդի իրավունքները և այս կերպ միացել թուրքական մերժողականությանը:Հայաստանի Խաղաղության կոմինեի նախագահը այս նամակով նաև հորդորել է, որպեսզի […]

Ապահարզան պետք է լինի. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

՛՛Մենք այս զարգացումից հետ մնացած մարդիկ ենք, մեր հարևան Վրաստանն այս ճանապարհով է ընթանում, մենք նախընտրեցինք քարքարոտ ճանպարհը, որտեղ խորդուբորդներն էլ են շատ, մշակված չի, որտեղ ոտ կոտրելու հնարավորությունն էլ ավելի մեծ է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Եվրոպական փաթեթը ՀՀ-ի համար նոր շանս է Եվրամիության կողմից: […]

Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայային: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:  Նշենք, որ այդ գործընթացի համակարգման նպատակով Հայաստանի վարչապետի 2013 թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ ձևավորվել էր 22 թեմատիկ աշխատանքային խումբ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հյուրերին, որ ամեն շաբաթ անցկացվող խորհրդակցության ժամանակ վարչապետին զեկուցվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի