03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրաժեշտ տալ օլիգարխիկ համակարգին. մարդիկ հաց չունեն ուտելու

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ մասնավորապես նշեց, որ քաղաքական կուսակցությունները պատվերներ են կատարում: “Հայաստանում պետք են փոփոխություններ, սակայն դրանք պահանջում է հասարակությունը”,-ասաց Գալստյանը:  90-ական թվականներից այս կողմ երեք անգամ իշխանություն է փոխվել, դեմքեր են փոխվել, սակայն ըստ էության հասարակությունը ոչ մի փոփոխություն չի նկատել: “Պետք է օլիգարխիկ համակարգից անցնել սոցիալական համակարգի: […]

Զինված անձինք գրավել են Ղրիմի խորհրդարանն ու կառավարության շենքը /վիդեո/

Ղրիմում գիշերը զինված անձինք գրավել են տարածաշրջանային կառավարման մարմնի շենքն ու խորհրդարանը, գրում է Газета.Ru-ն: Նրանք զինվորական համազգեստով են, դիմակավորված, զինված, նրանց պահանջներն առայժմ անհայտ են: Ղրիմի խորհրդարանի շենքի գլխին տեղադրվել է Ռուսաստանի դրոշը:  Հիշեցնենք, որ երեկ Սեւաստոպոլում, որտեղ գործում է Ղրիմի խորհրդարանը, 20.000 մարդ փողոց էր դուրս եկել: Բախումներ էին տեղի ունեցել ոուսամետ եւ […]

Ռուսաստանից գրանտային օգնություն է լինելու

  ՛՛Հանդիպմանն առանցքային է եղել Մաքսային միության թեման: Մեր գործընկերներն օգնում են մեզ նախապատրաստել համապատասխան օրենք, որ անցումը լինի սահուն, իսկ աշխատանքային խմբի ղեկավարները պարբերաբար հաշվետվություն են տալիս այդ մասին՛՛,-այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցի, թե Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո ի՞նչ հարցեր է […]

Ալիեւի փողերը այստեղ էլ են սիրում

Ալիեւի փողերը սիրում են նաեւ գերմանացի գիտնականները: Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում Արդբեջանի պատմության ամբիոնն այսուհետ իրականություն է դարձել` հայտարարելով գիտական աշխատողների թափուր տեղեր:2000 թից ի վեր`գերմանացի պրոֆեսոր Եվա-Մարիա Աուխն իր համար հաստիք է բացել տվել համալսարանում` Արդբեջանի պատմությանն ու մշակույթին զուգահեռ նաեւ տարածաշրջանային կոնֆլիտներով ու հարակից երկրներով զբաղվելով: 1970 ականն թթ. Բաքվում ուսանած գերմանացի պրոֆեսորին Բաքվի այսօրվա իշխանությունները չեն մոռացել: […]

Վարչապետը բացառում է Ուկրաինայի սցենարը /վիդեո/

 ՛՛Մեզ համար շատ ցավալի իրադարձություններ են, որովհետև գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ եղբայրական երկիր է և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն, գործընթացները վերականգվեն: Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, թե իշխանափոխության նման ճանապարհը, […]

Վարկաբեկում են. վարչապետն իր ու իր եղբայրների ՛՛Նաիրիտի՛՛ հետ ունեցած կապի մասին /վիդեո/

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերը քաղաքական շահարկումների  առիթ է: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:   Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում որոշ պատգամավորների հնչեցրած փաստարկները ՛՛Նաիրիտ՛՛-ի հետ կապված բացարձակ կապ չունեն իրականության հետ: Ըստ վարչապետի, Չինաստանի հետ կնքված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել […]

ՕԵԿ-ը կպահանջի՞ վարչապետի հրաժարականը/վիդեո/

“Հայաստանի հանրապետության վարչապետին նշանակում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Օրինաց երկիր կուսակցությունը կնքել է կոլաիցիոն համագործակցության համաձայնագիր ՀՀԿ-ի հետ, որտեղ սևով՝ սպիտակի վրա գրված է, որ վաչապետին նշանակելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին”,-կառավարությանը և ՀՀ վարչապետին ոչ կոալիցիոն 4 կուսակցությունների կողմից՝ անվստահությունն հայտնելու հարցին անդրադարձավ Արթուր Բաղդասարյանը:  ՕԵԿ առաջնորդը   զարմանում, է, որ այս 4 կուսակցությունները շարունակ […]

Քննարկվում է ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը /վիդեո/

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց երեկ ԱԱԽ նիստում ներկայացված օրակարգային հարցերը: “Մեր գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և մենք այստեղ ունենք լուրջ  արդյունքներ”,-նշեց Բաղդասարյանը հավելելով. “ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն , վերջին շրջանում ընդունված՝ մի շարք կարևոր որոշումները ռազմական անվտանգության ապահովման […]

Վարչապետը նորմալ է համարում. խոսեց իր հրաժարականի պահանջից /վիդեո/

՛՛Քաղաքական ուժերի իրավունքն է, ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում և տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով որս ոչ իշխանական ուժերի մտադրությանը՝ անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը։ ՛՛Այդ գործիքը […]

2015 թվականին Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կկազմակերպվի. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, ասաց. “Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի