17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե Ղրիմն անկախանա, Ղարաբաղի հարցի լուծումը կհեշտանա. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին` մասնավորապես ասաց, որ եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից 5 պակաս կլինի: Այդ ժամանակ պիտի հետ վերադարձվի նաեւ Նախիջեւանը:

“ Մի գիշերվա մեջ որոշվեց ու Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես մի գիշերվա ընթացքում Արցախն ու Նախիջևանը տրվեցին Ադրբեջանին: Ղրիմի անկախությունը կամ վերադարձը Ռուսաստան չափազանց շահավետ կլինի Հայաստանի համար”,- ասաց նա:

Նրա կարծիքով,  Ղրիմում պատերազմ չի լինի, որովհետև Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դեմ պայքարի ելնող ուժեր չկան Ուկրաինայում: “Միայն Սևծովյան նավատորմը իր ամբողջ համակարգով ի զորու է ամբողջ հարցը լուծել, անգամ եթե հարցին միջամտի Թուրքիան: Թուրքիայի հարցը 48 ժամվա ընթացքում նավատորմը կլուծի”,- նշեց Շաքարյանցը: 

Իսկ Ուկրաինայում արտառոց ոչինչ չի կատարվել: Քաղաքագետի գնահատմամբ, պարզապես օլիգարխիկ մի համակարգը փոխարինվել է մյուսով:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ