21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տեր-Պետրոսյանի հիմնական մեսիջը

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը չի մասնակցել ”մարտի մեկին” Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: ՛՛Այդ միտինգին չեմ եղել ու չէի էլ ուզենա լինել: Դա ոչնչով չէր տարբերվում նախորդներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրխանյանը՝ հավելելով, որ հանրահավաքից առանձնակի սպասելիքներ չի ունեցել: ՛՛Սկզբից էլ գիտեի, որ միտինգը ոչինչ չի տալու՛՛:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նախկին Պ փոխնախարարին ՛՛մի պահ՛՛ է գրավել, որ նա կողմ արտահայտվեց Մաքսային միությանը:  Շիրխանյանի խոսքով՝ առաջին նախագահը միշտ դեմ է եղել ՄՄ-ին: ՛՛93-94 թվականներին քննարկվել է ՄՄ խնդիրը, դեռ Երջանիկ Աբգարյանը գնացել է ու մերժել ՄՄ-ը, քանի որ սահման չունենք ՌԴ-ի հետ, սա էր ներկայացվում որպես պատճառ, բայց իրական պատճառաբանությունն ուրիշ էր՛՛,-շեշտեց նա: Ըստ բանախոսի՝ ելույթի հիմնական մեսիջն ուղղված էր ՌԴ-ին:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդին Իվանիշվիլու հետ համեմատելուն, ապա Շիրխանյանը չի կարծում, որ Գագիկ Ծառուկյանն ընդունում է առաջնորդի դերի փոխանցումը, և դա որակում է որպես Տեր-Պետրոսյանի միակողմանի ցանկություն: 

Շիրխանյանը նկատեց, որ իշխանության ձգտող յուրաքանչյուր ուժ կարող է համագործակցել նաև իր նախկին թշնամու հետ /հեղ. -նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին:/

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ