03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկյան դեսպանատանը Տիմոշենկոյի հետ “հրաշք է տեղի ունեցել” /ֆոտո/

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով վերջերս ազատվեց քրեակատարողական հիմնարկից, ընդամենը մի քանի օր առաջ չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Նույնիսկ Մայդանում հավաքված մադկանց առաջ Տիմոշենկոն ելույթ էր ունենում` նստած հաշմանդամի սայլակին: Սակայն բավական էր նա հայտնվեր Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատանը, որ հրաշք տեղի ունենար ու Տիմոշենկոն “բուժվեր”, գրում է topnews.ru-ն: Հայտնվելով դեսպանատանը` Տիմոշենկոն սկսել է […]

՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛. պիտի ասեր Զուրաբյանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  ՛՛մարտի մեկի՛՛ հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ խոստացավ խոսել պարզ ընդարձակ նախադասություններով, որպեսզի հասկանալի լինի տարրական կրթություն ունեցողներին անգամ, բայց երբեմն նաև օգտագործել շրջուն նախադասություններ: ՛՛Ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ անհատականացնելու համար, բայց ես անհատական չեմ: Ինձ մեղադրեցին՝ կնոջը, կնոջը, կնոջը, էս ինչ ասեց կնոջը… […]

Անկախ քաղաքական վեկտորներից. Հայաստանում է Վրաստանի նախագահը /վիդեո/

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:Հանդիպման արդյունքները նա եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամփոփեցին լրագրողների հետ հանդիպմանը: “Մենք միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրությունները՝ կապված տնտեսական զարրգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին”,-ասաց Հայաստանի նախագահը՝ նշելով, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու եւ Վրաստանի՝ Եվրամիության հետ Ազատ առեւտրի պայմանագիր կնքելու որոշումները, , […]

Դուք կիմանաք` ուր են. Շարմազանովը՝ Ջհանգիրյանին` ԲՀԿ-ից

Քիչ առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը “Մարտի մեկի” հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհագիրյանին հրավիրեց ամփոփիչ ելույթի: “Համեցեք, պարոն Ջհանգիրյան”,-աաց Շարմազանովը: Գագիկ Ջհանգիրյանը, նայելով ԲՀԿ-ի կողմը, հարցրեց՝ բա ո՞ւր են, չկան: “Դուք կիմանաք` ուր են: Լավ էլ ջերմ շփվում եք”,-արձագանքեց Շարմազանովը:

Յացենյուկը չի պատրաստվում թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին

Ուկրաինական “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ չի պատրաստվում դնել իր թեկնածությունը Ուկրաինայում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է Газета.Ru-ն: “Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում թեկնածությունս առաջադրել նախագահական ընտրություններում: Եւ հանձնում են պատգամավորի մանդատս”,- ասել է նա:

Ինչ է կատարվել 2008 թվականի մարտի մեկին

”2008 թվականի մարտի մեկին կատարվել է հետևյալը՝ Հայաստանի իշխանությունները առաջին անգամ նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վա՛՛,-այսօր, ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեակետը ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը, ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ Վ. Յանուկովիչը լեգիտիմորեն ընտրված նախագահ էր, լեգիտիմորեն ընտրված էր նաև իրեն աջակցող “Ռեգեոնների” կուսակցությունը խորհրդարանում: Բայց Յանուկովիչը կորցրեց իր […]

Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է. Շարմազանովը՝ Ռուբիկ Հակոբյանին

Այսօր խորհրդարանում 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունների ելույթների ժամանակ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնությանը, փորձեց գուշակել, թե ինչի մասին է խոսելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. “Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է: Գուշակություններ մի արեք: Գալուստ Սահակյանը խոսելու է […]

Ջհանգիրյանը, ով 1996թ-ի ընտրությունների գլխավոր կեղծողն է, այստեղ տղամարդավարի ասեր

 ”Քանի դեռ այս հանցագործությունը չի բացահայտվել, մեղավորները չեն պատժվել, այն կրկնվելու պոտենցիալ ունի, առավել ևս, երբ բոլորը գիտեն, թե սոցիալ-տնտեսական ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը՛՛,-այսօր ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին ներկայացնելով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանը ՀԱԿ-ին հիշեցրեց, որ նման բաներ եղել են, երբ նրանք էին իշխանության և հորդորեց. […]

Զոհրաբյանի մոտ նողկանք են առաջացրել

՛՛Հանձնաժողով ստեղծելու մասին ելույթներից շատերը իմ մոտ լվացվելու ցանկություն առաջացրեց: Դրանց մեջ քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր՛՛,-ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը ՀԱԿ խմբակցության նախագծի մասին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ հարցով հանձնաժողով, ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրբյանը: Ըստ նրա՝ այս հարցին քաղաքական ձևակերպում տալուց չարժե վախենալ, քանի որ հարցը և քաղաքական է, և իրավական, և ինչու ոչ` […]

“Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ”

Երբ Ազգային ժողովի նիստում ելույթ էր ունենում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, նրան տեղից ռեպլիկ արեց Ալեքսանդր Արզումանյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթից հետո նետեց.  ՛՛Նորմալ է, որ տարբեր խմբակցություններ ունենան տարբեր կարծիքներ: Պետք չի տեղից ռեպլիկներով հանդես գալ, պարոն Արզումանյան: Դա բոլորիս է վերաբերում, միայն Ձեզ չէ, ըմբռնումով մոտենանք քաղաքական դեբատներին՛՛: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի