07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը գնահատեց մեկ կազինոյի գնով…

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը վերլուծել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մարտի 1-ի ելույթը: Նա ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.

“Ուզում եմ անդրադառնալ մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մի քանի առանցքային կետերին: Ըստ էության այս ելույթում ԼՏՊ-ն նոր բան չասաց.խոսեց սոցիալական լուրջ 2 հիմնախնդիրների մասին, որոնք քաղաքական-քաղաքացիական օրակարգում են և որոնց հանգուցալուծումը դեռ ընթացքի մեջ է:

Հատկապես կարևորում եմ այն հատվածը, որ վերաբերում էր նրան, որ միմիայն քաղաքական և քաղաքացիական ոլորտների համագործակցության շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ փոփոխությունների: Այո, դա միանշանակ այդպես է: Ինչ վերաբերում է ՄՄ-ը Հայաստանի անդամակցության անխուսափելիությանը, այո, այս պահին, դա այդպես է և այստեղ նույնպես նոր բան չունենք հայտնաբերելու:

Ուզում եմ հատկապես անդրադառնալ ԼՏՊ-ի Գագիկ Ծառուկյանին ուղղված գովեստի խոսքերին. հասկանալի է, որ ՀԱԿ-ը և ԼՏՊ-ն փորձում են ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին հնարավորինս կողմնորոշել դեպի ընդդիմադիր դաշտ և այս պահվածքը արդարացված է: Սակայն, վերջերս Գագիկ Ծառուկյանը հստակ արտահայտեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հանդեպ և ողջ ժողովրդի առջև Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագան գնահատեց ընդամենը մեկ կազինոյի գնով:

Այս քայլից հետո, եթե կան գործիչներ, ովքեր դիվանագիտություն բանեցնելով փորձում են Ծառուկյանին բերել իրենց դաշտ դա իրենց գործն է, կանցնի ևս մեկ տարի և Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը ՀՀ-ում կհավասարվի սովորական մի մեծահարուստի հեղինակության մակարդակի, այնպես, որ խորհուրդ կտամ ԼՏՊ-ին և ՀԱԿ-ին շատ ջանքեր չթափել այդ ուղղությամբ:

Ուզում եմ անդրադառնալ նաև ԼՏՊ-ի արտահայտած այն մտքին, որ 4 ոչիշխանական ուժերը միասին ներկայացնում են մի հրաշալի քառյակ: Չգիտեմ, ինչ կարծիքի են մեր ազգաբնակչության մեծ մասը այդ հրաշալի քառյակի մասին, սակայն ինձ համար այն այնքան հրաշալի է, որ անգամ հեռուստատեսությամբ տեսնելիս ալիքը փոխում եմ, քանզի այդքան անհետաքրքիր են և ձանձրալի:

Ի վերջո, քաղաքական գործչի առաջնային հատկանիշը պետք է լինի հետաքրքիր և գրավիչ լինելը, ինչը այդ քառյակի մեջ շատ քչերին է հատուկ: Բացի այդ, վերջերս ,,ընդդիմության,, ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտնի արտահայտությունից հետո, կտրուկ ընկավ անձամբ իր և նաև ընդդիմության վարկանիշը:

Եթե այս տարիների ընթացքում ԱԺ-ը ՀՀԿ-ականները վերածել են ֆիրդուսի բազառի, դա դեռ չի նշանակում, որ ընդդիմության ներկայացուցիչները նույնպես պետք է հավասարվեն այդ մակարդակին և ՀՀ ԱԺ-ից նման բառեր հնչեցնեն, առավել ևս Հրայր Թովմասյանը թեև արդարադատության հետ բացարձակ ոչ մի կապ չունի, սակայն այն մարդկանցից է, ովքեր առանձնանում են իրենց կիրթ պահվածքով և “ղալլաթ” բառն էլ ժողովրդական արտահայտություն է և այդ կոնտեքստում նշանակում էր շատ բան են անում:

Եվ այս արտահայտությանը ինքնանպատակ հակադարձել նման արտահայտությամբ, իսկապես անընդունելի էր: Եվ ամենակարևորը այդ հրաշալի քառյակը ողջ օրը զբաղված է հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ՝ի սկզբանե հստակ գիտակցելով, որ դա բացարձակապես ոչինչ չի տալու և ընդամենը հերթական փորձն է ժողովրդի առջև դիվիդենտներ վաստակելու համար:

Այնպես որ, հարգելի ԼՏՊ, խորհուրդ տվեք հրաշալի քառյակին իսկապես զբաղվել արդյունավետ գործունեությամբ, այն է քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված քայլերով, տնտեսական ծրագրեր մշակելով, կրթական և այլ ոլորտի հիմնահարցեր լուծելով, արտաքին քաղաքականության մեջ դերակատարում ունենալով և ոչ թե ԱԺ-ում ջուր ծեծելով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ