17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մայդանը ու Նաստրադամուսը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուկրինայից օրերս վերադաարձած ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ Ուկրաինայում տեղի ունեցածը պիտի շատ երկրների համար դաս լինի, քանի որ նման տիպի բռնությունները 21-րդ դարում անընդունելի են:

Ըստ Կարինե Աճեմյանի Ուկրաինայի ժողովուրդը այս ամենից կտուժի երկար տարիներ, թե ֆինանսապես և թե բարոյահոգեբանական դաշտում:

“Եթե խոսում ենք դեմոկրատիայից այդ ինքնակոչ` նոր կառավարությունը արդեն իրականացնում է բռնի ուժ, որը հարիր չի դեմոկրատիիայի սկզբունքներով առաջնորդվող երկրներից: Քառասունվեց միլիոնանոց երկրում չեն կարող հարյուր հազար մարդը հարց լուծեն, դա սխալ է և այս երկրում ոտնահարվել է Սահմանադրությունը”,-նշեց Կարինե Աճեմյանը:

Պատգամավորը նկատեց, որ ուկրաինացիները խուճապի չեն մատնվել և Մայդանից ընդամենը երկու կանգառ այն կողմ կյանքը ընթանում է բնականոն հունով:

‘’ Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ դասեր քաղելու տեղ ունեն նաև իշխանավորները, քանի որ երբեք չի կարելի արհամարել փոքր խմբի շահերը:

”Ցանկացած քաոսային իրավիճակ նաև ունենում է հնարավորություն: Մենք պետք է ուղղակի նայենք ու տեսնենք, թե որն է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը լինելու և մենք պետքէ հարգենք այդ ընտրությունը”,-ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերվում է կանխատեսումներին, թե ի վերջո ինչպիսի հանգրվանի առաջ կկանգնի Ուկրաինան Թևան Պողոսյանը պատասխանեց. “Նաստրադամուսի աշխատանքը պետք չի անել այսօրվա դրությամբ, մենք պետք է մտածենք, որ մեր երկրում տեղի ունեցող իրավիճակները վերահսկվեն և Մայդանի արձագանքները մեր երկրում հանդարտ ընդունվեն“:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ