27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտի` Տեր-Պետրոսյանն ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

”Դժվար էր տպավորվել այդ ելույթով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` խոսելով ”մարտիմեկյան” հանրահավաքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, որի նորամուծությունը ”Ի՞նչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց” միտքն է:

Իվանիշվիլուն չի ճանաչում, ի՞նչ գիտի` պակաս է, թե ավել: Ծառուկյանն իրա կադրն է, ժամանակին պարոն Ծառուկյանին վեր բարձրացնողներից մեկն ինքն է եղել, իր իշխանության օրոք է եղել”,-նշեց Գիմիշյանը:

Հնարավոր համարում է, որ ինչպես առաջին նախագահն ասաց, կարողանան կառավարության հրաժարականի հարցը լուծել, ապա անցնեն բուն իշխանափոխության, նա պատասխանեց.

”Եթե նախագահը տեղում է , ի՞նչ կապ ունի ով է վարչապետը, դա չգիտի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շատ լավ գիտի, իրականցվելու է  նույն քաղաքականությունը, ԱԺ մեծամասնությունն է որոշելու օրենքները”: Գիմիշյանը չի կարծում, թե նույնիսկ կառավարության հրաժարականի պահանջը կարող են իրականացնել ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը:

”Ո՞նց կարող են անել: Այսօր ընդդիմություն կոչվածը ընդդիմություն չէ, չգիտեմ` ինչ է, այդ 4 կառույցից, ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն ընդդիմություն չեն: ԲՀԿ-ը ազնվությամբ ասում է` ես “այլընտրանք” եմ, իսկ ՀՅԴ-ը միշտ է եղել ու մնում է իշխանություն”:

Գիմիշյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանի այս հայտարարություններից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ նա միամիտ է, բայց ամենևին այդպես չէ: Ըստ նրա` ՀԱԿ առաջնորդը շատ լավ գիտի, որ վարչապետի փոփոխություն կարող է լինել միայն մի դեպքում, եթե նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես դա ցանկանա, իսկ վերջինս դա չի ցանկանա: 

Մեր զրուցակիցը բարոյական չի համարում նաև այն, որ հենց այսօր` ”մարտի մեկի” դեպքերից 6 տարի անց, Տեր-Պետրոսյանը խոսեց Ծառուկյանի մասին: ”Մարտի մեկին ամբիոնից հնչեցնել Գագիկ Ծառուկյանի անունը, երբ որ նույն Տեր-Պետրոսյանը նույն ամբիոնից հայտարարում էր, որ ուղղակի նրանք մասնակցություն են ունեցել ”մարտի մեկի” գործողություներին, ասում էր, որ իրենց սափրագլուխներն ուղղակի մասնակցություն են ունեցել, իր խոսքերն են, իմը չեն”:

Գիմիշյանը գիտի նաև, թե ինչու ՀԱԿ առաջնորդը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: ”Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը նշանակում է հայտնվել Ռուսաստանի դեմ, բա որ Հայաստանն, ի վերջո, հայտնվի Մաքսային միության մեջ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական թիմի հետ վատ դրության մեջ կհայտնվի”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ