13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ով է դառնում Իվանիշվիլի, ով Սաակաշվիլի. Ա. Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր երեկոյան գտնվում էր Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եղել երեկոյան ժամը 19-ից: ՛՛Որևիցե մեկը չի մոռացել՝ վեց տարի առաջ ինչ է տեղի ունեցել այստեղ՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ եկել է հարգանքի տուրք մատուցելու ՛՛մարտի մեկի՛՛ զոհերի հիշատակին: 

Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղ կլինի նաև Սասուն Միքայելյանը, Զուրաբյանը նկատեց, որ ուրախ է, որ Միքայելյանը ևս այստեղ է գտնվելու: ՛՛Ես ուրախ եմ, որ այստեղ ոչ թե հանրահավաք է անցկացվում, կամ գազի և այլ հարցեր են բարձրացվում, այլ կարծում եմ, որ այս օրը ամենակարևորը որ պետք է հիշենք, որ տասը կյանք ենք տվել այսօր՛՛: Ըստ նրա՝ հանրահավաքներ ու միջոցառումներ անցկացնելու ավելի պատեհ առիթներ կլինեն, բայց այսօր պետք չէր դրանք կազմակերպել:

Henaran.am-ի հարցին` լսե՞լ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Զուրաբյանը պատասխանեց, որ չի ցանկանում այս օրով գնահատականներ տալ: ՛՛Որևէ կոմենտ չեմ ուզում անեմ այդ մասին:

Գտնում եմ, որ ՛՛մարտի մեկը՛՛ չի կարող հանդիսանալ առիթ հանրահավաք անցկացնելու և մտքեր արտահայտելու, որոնց հետ կարելի է համաձայնել կամ ոչ: Այս օրը հիշատակի օր է: Իշխանությունները արյուն են հեղել ու այլ հարց չէր կարող լինել… բարձրացնել հարցեր, որ ով է  դառնում Իվանիշվիլի, ով Սաակաշվիլի …  ես կարծում եմ, որ դրանք տեղին չեն՛՛: 

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ