28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

“Տեր-Պետրոսյանի տրամաբանության շրջանակներում անելիք չկա, հնարավոր չէ բան փոխել”

“Ժառանգություն” կուսակցության անդամ Ատյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան ընկերներին հրավիրում է քննարկելու Լևոն Տեր Պետրոսյանի մարտի 1-ի ելույթում ներկայացրած տեսակետներից մեկը.

“Եթե ֆեյսբուքյան որոշ հարգարժան ընկերներ համակարծիք են Տեր-Պետրոսյանի այն վիճահարույց մտքին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կայացած եւ անդառնալի փաստ է /ոչինչ հնարավոր չէ փրկել/, այն դեպքում, երբ նոր պետք է անդամակցենք դրան, իսկ Ուկրաինայի հետ կատարվածը ուղղակի պայթացրեց Եվրասիական միության պուտինյան նախագիծը, ապա առավել եւս պետք է համակարծիք լինեն նույնաբովանդակ մեկ այլ թեզի հետ, որ Սերժ Սարգսյանի նախագահ լինելն ու իր կառավարությունը նույնպես կայացած ու անդառնալի փաստ են 2013թ. նախագահական ընտրություններից ի վեր, երբ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ոչ դրան, ոչ էլ հետընտրական զարգացումներին, իսկ առաջիկայում որեւէ համապետական ընտրություն չկա էլ: Այնպես, որ այդ ընդդիմախոսները պետք է համաձայնեն, որ երկու դեպքում էլ գործընթացներն անշրջելի են Տեր-Պետրոսյանի տրամաբանության շրջանակներում, ուստի անելիք չկա եւ հնարավոր չէ բան փոխել:

Բարեբախտաբար ես երկու դեպքում էլ այդպես չեմ մտածում՝ երկուսն էլ կայացած փաստ ու անդառնալի չեն”,-գրել է Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ