08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանն ու ԲՀԿ 2 պատգամավոր դեռ այն ժամանակ դեմ են եղել

՛՛Քննարկվել է պարտադիր լինելու համակարգը, սակայն ինչու չեք հարցնում՝ ինչու է այն ժամանակ քննարկվել համակարգը, որ հիմա է ընդունվելու՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ԲՀԿ-ը կոալիցիայի մաս կազմած տարիներին չէր քննադատում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ այսօր քննադատում է: Մելքումյանը շեշտեց, որ կուսակցության  ղեկավար Գագիկ […]

ԲՀԿ-ը կսատարի՞ Քոչարյանին 2018-ին

”Ես չեմ թաքցնում իմ զորակցությունը, գտնում եմ, որ նա բավական ծանրակշիռ պետական-քաղաքական գործիչ է, արդյունավետ կառավարել է երկիրը, կատարյալ չի եղել ոչ մի բան, գիտեմ՝ ինչ կամք է դրսևորել երկրի կառավարման տարիներին՛՛,-Henaran.am-ի հարցին, արդյոք ԲՀԿ-ը կսատարի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս որոշի առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններում: Նշենք, որ նման կարծիք հայտնել են որոշ քաղաքական […]

Կիեւում բախումների արդյունքում 22 տարեկան երիտասարդ է մահացել /ֆոտո/

Կիեւում մահացել է 22-ամյա ակտիվիստ, ով ընկել է “Դինամո” մարզադաշտի 13-մետրանոց սյունաշարից ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների ժամանակ, տեղեկացնում է ria novosti-ն:   Ակտիվիստի մահվան մասին լուրը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետև այն հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբում: Մահացածի անունը դեռ հայտնի չէ: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` այս երիտասարդը Կիեւում բախումների երկրորդ զոհն է:

Լուրջ մտահոգություններ… /վիդեո/

”Կուսակցությունը կա, խմբակցության հետ կապված ես էլ շատ լուրջ մտագոհություններ ունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը` ի պատասխան այն քննադատությունների, թե ”Ժառանգություն” կուսակցությունն ու խմբակցությունն որպես այդպիսին չկան:  Մանրամասները՝ տեսանյութում :  Ներողություն ենք խնդրում տեսանյութի որակի համար:

Հարգարժան տիկին պատգամավոր, բայց երևի ցինիզմն էլ սահմաններ ունի չէ՞…

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին. “Պադոշ”, բայց էդքան “պադո՞շ”…Մարդ ինչքան պետք է առնվազն տարօրինակ կամ չգիտեմ ինչ լինի, իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ դարձնող ԱԺ նախագահին խնդրի, որպեսզի Ստրասբուրգ մեկնելու համար խորհրդարանի միջոցներից գումար տրամադրի … ԱԺ նախագահն էլ պետք է գումար տրամադրի, որ Զարուհի […]

Ռուսաստանը ապահովու՞մ է Հայաստանի սահմանների անվտանգությունը/վիդեո/

Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանի անվտանգության հարցը պետք է, որ լուծված համարվեր: Մինչդեռ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը, Բաքվի սանձարձակ ռազմատենչ հռետորաբանությունն  անհանգստության ալիք է բարձրացրել հանրության մոտ:  Այս հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը` զրուցեց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է Գագիկ Ծառուկյանը

 Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով մարքսիստի այս հայտարարությանը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. ”ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն […]

”Большой секрет … ” /վիդեո/

Փետրվարին կայանալու է ”Բարգավաճ Հայաստանի” համագումարը: Ըստ շրջանառվող լուրերի` կուսակցությունը որդեգրելու է ավելի ընդդիմադիր քաղաքական կեցվածք, թեեւ իենք իրենց ”այլընտրանք” են համարում, կուսակցության առաջնորդն էլ հայտարարել է`ընդդիմություն չենք կարող լինել: Henaran.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հնարավոր է, որ ԲՀԿ-ը դառնա ընդդիմություն: ”Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում”,-պատասխանեց ասաց: Ավելի սո՞ւր եք քննադատելու […]

Չստացվեց` կառավարությունը չի զիջի /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ կառավարությունը զիջումների չի գնա և տարիների ընթացքում մշակված Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կշարունակվի գործարկել: ”Ես չեմ պատկերացնում, քանի որ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, դա մի օրվա լուծում չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սոցիոլոգը նաև նշեց, որ խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունները պիտի կարողանային սեփական ընտրազանգվածին հունվարի 18-ին դուրս բերել Ազատության […]

Արամ Հարությունյանը` մարզպե՞տ

”Այդպիսի բան չկա, շատ էլ հեռու է իրականությունից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը` մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է առաջիկայում իրեն փոխարինի  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մարզպետը հորդորեց. ”Զանգեք նախարարին”: Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից ևս հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարին նման առաջարկ արվել է: ”Սխալ տեղեկատվություն է, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի