14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՕԵԿ-ի ծպտյալ պաշտոնյաները. Ժողովուրդ

Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին։ 
՛՛Ժողովուրդ՛՛-ը Այվազյանից փորձե; է ճշտել, թե դուրս է եկել ՕԵԿ-ից. ՛՛Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում՛՛,– ասել է փոխնախարարը, ապա նշել, որ նախարարությունում կա լրատվության բաժին։ Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում։

Տավուշի մարզպետի տեղակալ, ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել։ 
Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ