09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Օլիգարխ ասեցիք, հիշեցի, դուք ո՞ւմ շահերն եք պաշտպանում. Շարմազանովը՝ Զուրաբյանին

”Ավտոմեքենաներ ներկրվում են մեր հարևան երկիր Վրաստանից և ներ են կրվում հին՝ ցածրարժեք ավտոմեքենաներ, միայն այս օրենքի ընդունումից հետո ավտոմեքենաների ներկրման քանակությունն իջել է տասից տասնհինգ անգամ”,-՛՛շքեղության հարկը՛՛ վերացնելու մասին նախագիծը ներկայացնելով՝ ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

Վերջինս ընդգծեց, որ այս հարկի վերացումը կօգնի բիզնեսի զարգացմանը:

Այվազյանին հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այլանդակ մի շքեղություն կա Երևանում. ավտոմեքենաների թիվը ոչ մի համեմատական չունի մեր ժողովրդի աղքատության հետ: 

Ըստ Զուրաբյանի՝ պետք է հաշվի առնել , որ բյուջեի մուտքերը պակասել են, սակայն միգուցե այդ գումարները այլ ոլորտներ են ուղղվել: 

Զուրաբյանի խոսքով՝ այս օրենքի փոփոխությունը մեծահարուստների, օլիգարխների շահը պաշտպանելու համար է: 

Այս ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց. ՛՛Օլիգարխի ասեցիք, հիշեցի, դուք ո՞ւմ շահերն եք պաշտպանում՛՛:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ