19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության […]

Գագիկ Ծառուկյանը, Գալուստ Սահակյանը, Նիկոլ Փաշինյանը

Parliamentmonitoring.am-ն ամփոփում է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները: Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը(304 բացակա), ամենաշատը կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանը(308 կողմ), իսկ ամենաշատը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը(132 դեմ): 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ(122 հարց և ելույթ) և ամենաշատ ձեռնպահ քվեարկած(145 ձեռնպահ) պատգամավորը շարունակում է մնալ […]

Ընդամենը 10 օրում հնարավոր չէ կազմավորել էֆեկտիվ համաձայնությամբ կառավարություն

Շատ է խոսվում ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին, որը, գուցե, ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում դրական տարբերակ է. այն կարող է ապահովել քաղաքական պլյուրալիզմի որոշակի մակարդակ, երբ տարբեր քաղաքական ուժեր կամ սոցիալական խմբեր հնարավորություն են ստանում մասնակցելու իշխանության նվաճման և/կամ իրականացման պայքարին: Այն նաև անցումային տիպի ռեժիմներում կարող է նպաստել քաղաքական ճգնաժամի մեղմացմանը կամ թույլ չտալ […]

Չկա ոչ իշխանական քառյակ , կա խորհրդարանական վեցյակ. Ռուբեն Մեհրաբյան/վիդեո/

“Չկա ոչ իշխանական քառյակ, կա խորհրդարանական վեցյակ, որը ոչ արժեքային համակարգով իրենց փիլիսոփայությամբ , ոչ մտածելակերպով ոչ մի բանով չի տարբերևվում մեկը մյուսից”,-ասպես է կարծում “Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա դիտարկմամբ այս պահին պայքարը գնում է չամչով կարկանդակի մեջ սեփական մասնաբաժինը ունենալու կամ ունեցածը մի քիչ ավելացնելու համար: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Պուտինը թքած ունի` ով կլինի վարչապետ /վիդեո/

”Պուտինը թքած ունի, թե ով Հայաստանում կլինի վարչապետ, ուղղակի նա գիշերը չի քնում, արթնանում է, զանգում ԱՊՀ երկրների նախագահներին ու ասում, թե ում նշանակեն իրենց աշխատողներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նոր վարչապետի նշանակման հարցում իր խոսքը կունենա նաև ՌԴ-ը: Իսկանդարյանի խոսքով` Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ գործոններով է […]

Խայտառակություն կլինի

”Եթե ընդդիմությունն ընդհանրապես չլինի բոլոր այն միավորումներում, որտեղ իշխանությունն է, լավ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանը` պատասխանելով հարցին, թե եթե ազգային համաձայնության Կառավարություն ձևավորվի, դրանից հասարակությունը կշահի: Սադոյանը նկատեց, որ այդ միասնության անունը պետք է դնել ոչ թե ազգային, այլ հակազգային: ”Բնական է` առանց ընդդիմության սխալները լինում են ավելի մեծ, սակայն տվյալ […]

Ես անգամ իրենց տերերին չեմ պատրաստվում պատասխանել. Յուրի Վարդանյան

”Ամենևին նորություն չէ, որ նույն ֆինանսական կենտրոնից սնվող որոշ կայքեր փորձում են ամեն օր իմ մասին ապատեղեկատվություն տարածել”,-ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը` մեկնաբանելով այսօր տարածված լուրերը, թե մի քանի նախարարներից պարտքով գումարներ է վերցրել և չի կարողանում վերադարձնել: Ի դեպ, նախարարն այս լուրի մասին լրագրողներից է լսել: ”Անգամ չեմ էլ […]

Պարտություններ չճանաչողը. ուղիղ մեկ տարի առաջ մահացավ “երկաթյա լեդին” /ֆոտոշարք/

Ուղիղ մեկ տարի առաջ` 2013թ. Ապրիլի 8-ին մահացավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կանանցից մեկը` Մարգարեթ Թեթչերը`երկրի նախկին վարչապետ, հասարակական գործիչ, ով ստացել էր “երկաթյա լեդի” մականունը: Թեթչերը ամենից երկարն է մնացել Բրիտանիայի վարչապետի պաշտոնում`11 տարի: Նա միշտ խիստ ու հավասարակշռված կերպով է երկրի համար կարեւոր որոշումներ ընդունել: Մարգարեթ Թեթչերը կյանքից հեռացավ 87 տարեկան հասակում:

ՄԻՊ-ը չի էլ տխրի /վիդեո/

”Իմ մասին հանրապետության նախագահը որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի”,-այսօր ասուլիսում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե չի կարծում, որ ինչպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օմբուդսմենի մասին հայտարարեց, որ իր վատագույն կադրն է, նույնը կանի նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԻ պաշտպանը շեշտեց, որ այն ժամանակ այս պաշտոնավորղին նշանակում էր հանրապետության նախագահը, իսկ […]

Ինչ պահանջներ է դնելու Սերժ Սարգսյանը վարչապետի առաջ

Վարչապետի թեկնածուների մարաթոնյան մրցավազքը լրատվամիջոցներում շարունակում է, և որքան էլ նախորդ շաբաթվա վերջում շրջանառվող թեկնածուների ցուցակում ”ինքնաբացարկներ” են արձանագրվել և լրատվական դաշտում հավակնորդների հարցում որոշակի հստակեցում է նկատվում, այնուհանդերձ դժվար է ասել, թե նախագահը որոշում կայացնելիս, ի վերջո, ում կտա նախապատվությունը: Հասկանալու համար, թե ով է նախագահի թեկնածուն վարչապետի պաշտոնում, պետք է իրավիճակը դիտարկել նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի