21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Միշտ պարտություն են կրում՛՛

՛՛Շատ մեծ տարբերություն կա, տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ուղղվածություններ ունեցող՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե տաևբերություն կա, որ իր օգտին երեկ բացի ՀՀԿ-ից քվեարկել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ը: Ճշգրտմանը՝ ՀՀԿ-ի հետ հարաբերություններում ինչ տարբերություն կա այդ երկու ուժերի միջև, նա նշեց. ՛՛Մարդկային փոխհարաբերություններ են, բոլորը պիտի փոխհարաբերվեն: Փոխհարաբերությունները կամ հարաբերությունները չի նշանակում, որ մարդիկ մերվեցին իրար հետ, մի տեսակը՝ քաղաքական, մյուսի հետ նույն որակը դարձավ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ռազմավարությունն ունի: Այդտեղ նմանություններ, տարբերություններ պետք չէ փնտրել՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ականները չմասնակցեցին իրենց իսկ պատգամավորների հեղինակած նախագծին, ապա Սահակյանը նշեց, որ իր համար ևս դա անակնկալ էր:

՛՛Ինձ համար շատ տարօրինակ էր, բայց նաև կարծում եմ, որ քառյակը եթե փորձում է միասին հարց քննարկել և որոշում է կայացնում, դա էլ է տրամաբանական: Ես դա քաղաքական ակցիա եմ համարում քառյակի կողմից: Քաղաքական գործիչներ կան ընդդիմադիր, որոնք հետևյալն են հորդորում, այսինքն՝ ինչքան քաղաքական կապիտալ ունեք, քայլերը այդչափով արեք, որպեսզի կամաց-կամաց շահեկան վիճակի հասնեք: Իսկ քառյակի տրամաբանությունը այն է՝ հիմնական ուժերն ասում են՝ ինչու կամաց-կամաց, միանգամից՛՛,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կարողանալ քաղաքական պոտենցիալն օգտագործել հզորանալու համար:

Սահակյանը վստահ է՝ ոչ իշխանական ուժերը մի քայլ ավել են անում՝ մտածելով, որ արդեն հաղթել են, սակայն միշտ պարտություն են կրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ