19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չորս ուժերի հայտարարությունը

 2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ ”Կուտակային կենսաթոշակների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝ 1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը և անվավեր են, 2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները, 3.օրենքի վիճարկվող հոդվածների […]

Տեր-Պետրոսյանը՝ վարչապետի հրաժարականից. Ilur.am

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց  է տվել Ilur.am-ին: – Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։ – Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ […]

Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց, դուրս եկավ

”Մարդը ցանկություն հայտնեց, դիմում գրեց, դուրս եկավ աշխատանքից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: ”Պահն ինքն է հարմար գտել, այդ պահին տվեց հրաժարականը”,-նշեց նա` հավելելով, որ որպես կուսակից իրեն իհարկե հուզում է այդ փաստը, սակայն որևէ մեկը չի կարող բռնություն ցուցաբերել մարդու նկատմամբ, եթե […]

Թող քաղաքական գործիչները իրենց հեղափոխությունը անեն, ժողովուրդը մեռնում է /վիդեո/

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի խոսքով, ժողովուրդն արդեն հոգնել է հեղափոխություններ անելուց: “Ով վեր է կենում, ասում է ձմեռն է թեժ լինելու, ամառը, հեղափոխություն ենք սկսում, իսկ ժողովուրդը բառի բուն իմաստով մեռնում է”,-ասաց նա: Հիշեցնենք, որ մի խումբ արվեստագետներ եւ ազատամարտիկներ միացել են “Ներազգային ազատագրական շարժում քաղաքացիական նախաձեռնության” -ը եւ վաղը՝ ապրիլի 10-ին Հանրապետության հրապարակում առաջին հանրահավաքն են […]

Ո՞նց կարող է ` մարդն օլիգարխ է աշխատում այս երկրում

՛՛Քանի որ մեր կողմից որևէ մեկին որևէ առաջարկ չի եղել ու չի էլ քննարկվել, եթե-ներով խոսել ու գուշակություննր անել պետք չէ: Եթե խոսում են այդ թեմաների մասին, ճիշտ կանեին՝ վերջին երեք ամիսների իրենց ելույթները վերլուծեին՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վերջին օրերին արված հայտարարությունների մասին, որ իրենք հնարավոր […]

”էս ժողովրդի կաշին կերել, ոսկորներն է մնում … ”

Մի խումբ ազատամարտիկներ եւ արվեստագետներ որոշել են ստեղծել խումբ, որը կպայքարի սոցիալական անարդարությունների դեմ: Այս մասին նրանք հայտարարեցին այսօր մամուլի ասուլիսում: “Վաղը առաջին միտինգն ենք անում Հանրապետության հրապարակում եւ պահանջելու ենք “Գազպրոմ”-ից մեր փողերը: Մենք ապացուցել ենք, որ խաբում են ժողովրդին: Ապացուցել ենք, որ մարդիկ ամեն ամիս երեսուն տոկոս ավել փող են տվել”,-ասաց “Ներազգային ազատագրական […]

Պայմանավորվել են

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության և տնտեսության ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, դրանց առանձին ուղղություններով համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Մասնավորապես, քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքի թողարկման ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության խորացման […]

Իրավիճակ է փոխվում /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այս պահին դեռեւս չի կարող ասել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ի ներսում արդյոք ինչ-որ փոփոխություն կկատարվի, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ երբ կհայտարարվի` ով է լինելու նոր վարչապետը, ապա կառավարության կազմը կնշանակվի, հենց այդ ժամանակ հավանաբար գործընթացներ կսկսվեն կուսակցությունում: Իսկանդարյանը հավելեց, որ այս պահին նույնիսկ […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

Հավատաց ոստիկանապետի աղոթքներին

Ֆեյսբուքի օգտատեր Մենուա Հարությունյանը իր տարեգրքում գրել է. “Մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, որեւէ մեկս չէինք գիտակցում, որ մեր քաղաքում, մեր աչքի առջեւ տեղի է ունենում համաշխարհային կարեւորագույն մի իրադարձություն. աշխարհի առաջին քրիստոնեական պետությունում երկրի ոստիկանապետը իշխանության դեմ դուրս եկած հասարակության ընդդիմադիր հատվածին ոչ թե զենքի ուժով, ոչ թե հալածանքներով, այլ աղոթքով, Աստծո խոսքով հեռացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի