15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը պիտի պարզաբանում տա. ԲՀԿ-ը Շարմազանովի հայտարարությունը վիրավորանք է համարում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը.

՛՛Չեմ կարող չարձագանքել Հանրապետական կուսակցության խոսնակի այսօրվա հայտարարությանը: Այն, որ բոլոր ճանապարհները մոտ ու հեռավոր ապագայում իր խոսքերով անցնում են մեկ հասցեով, այն, որ առաջիկա տասնամյակում միմիայն Հանրապետականը կարող է հավակնել որոշումների կայացման դաշտ մտնելուն, այն, որ միայն Հանրապետականի միջոցով կարելի է երկրում հասնել բարձրագույն իշխանությանը, ընդունվում է ոչ միայն զարմանքով, այլև համարվում է վիրավորանք թե´ մեր, թե´ մեր ոչ իշխանական գործընկերների, և թե´ Հանրապետական կուսակցությանը չընտրած հարյուր հազարավոր Հայաստանի քաղաքացիների համար:

Կարծում եմ՝ Հանրապետականը պիտի պարզաբանում տա առաջիկա տասնամյակում միակուսակցական դիկտատուրայի մասին ակնարկների վերաբերյալ,  և արդյո՞ք Հանրապետականը որպես անայլընտրանքային միակ միջոց ներկայացնելը կուսակցության պաշտոնական տեսակետն է, թե՞ ոչ: Մի՞թե սրանով ակնարկվում է, որ մոտակա տաս տարին որևէ այլ ուժ իրավունք չունի հավակնելու պատասխանատվություն ստանձնելուն՛՛,-նշել է Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ