17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Դժվար թե պարոն Աբրահամյանին ու պարոն Սահակյանին հաջողվի…./վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շուրջ մեկ դարի պատմություն ունի: Չնայած 70 տարի այս կուսակցությունը միանձնյա որոշումներ էր կայացնում Խորհրդային միության մաս կազմող Հայաստանի պատմության մեջ, բայց հիմա այն հայտնվել է ստվերում: Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը պնդում է, որ այս պահին իրենք հանդիսանում են արմատական ընդդիմություն և կուսակցության ներսում վերլուծվում և գնահատական է տրվում երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին:

Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման փուլը նույնպես գնահատվել է Կոմկուսի կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Տաճատ Սարգսյանը:

“Վարչապետին կամ ԱԺ խոսնակին փոխելով բան չի փոխվում: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Հանրապետական կուսակցությունը երկար տարիներ լինելով ղեկին հանրապետությունը բերել է այսպիսի վիճակի: Դժվար թե պարոն Աբրահամյանին  ու պարոն Սահակյանին հաջողվի շրջադարձային փոփոխություններ մտցնել հանրապետության ներսում”,-հավելեց ընկեր Սարգսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ