19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ հավատո՞ւմ են Րաֆֆիին /վիդեո/

Այս օրերին կրկին ակտիվացել է ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հանրահավաքներ է հրավիրում ու այցելում է մարզեր: Ներկա քաղաքացիներից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներով են մասնակցում հանրահավաքին, արդյոք հավատում են Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում են, որ իշխանափոխություն կարող են անել: Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը 2014թ. ապրիլի 7-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում է ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:  Այցի ընթացքում կայանալու են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումները ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի, […]

“Տիգրան Սարգսյանի ինքնասիրությունը խոցվեց, չհասկացան նրա բարի մտադրությունները”

“Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց պաշտոնից, քանի որ նրա ինքնասիրությունը խոցված էր  , և որպես բարոյական մարդ, նա պետք է դիմեր այդ քայլին։  “Լինելով վարչապետ` նա ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման […]

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` մահափորձի համար

Ղրղզստանի նախկին նախագահ Կորմանբեկ Բակիևը եւ նրա հարազատները դատապարտվել են 25 տարվա ազատազրկման` գործարար Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար, որը Ղրղզստանում էր գտնվում` Ջերույ շրջանում ոսկու արտահանման համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Կորմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նախկին նախագահի երկու որդիները` Մարատ և Մաքսիմ Բակիևները նույնպես […]

Մալազիայի իշխանություններն արգելել են “Նոյ” ֆիլմը

Մալայզիայի իշխանություններն արգելել են մեծ աղմուկ հանած “Նոյ” ֆիլմի վարձույթն իրենց երկրում, տեղեկացնում է Газета.Ru-ն: Իշխանությունների կարծիքով՝ ֆիլմը խախտում է իսլամի օրենքները, քանի որ դրանում առկա է Մուհամմեդ մարգարեի կերպարը։  Հարկ է նշել, որ ավելի վաղ ֆիլմն արգելվել էր Ինդոնեզիայում, Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում, իսկ ահա Հռոմի պապն օրհնել էր ֆիլմը։ 

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում

Ապրիլի 4-ին Մոկսվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հադիպում կազմակակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով. ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանեց/վիդեո/

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Արցախի սահմանների պաշտպանվածությանը: Թովմասյանը հավաստեց, որ սահմանապահների ոգին ամուր է և ինչպես ժամկետային զինծառայողներն են պատրաստակամ, այնպես էլ պայմանագրային պրոֆեսիոնալ սպայական կազմը: “Սահմանին կանգնած են մարդիկ, ովքեր անցել են մարտերի միջով: Կան մարդիկ, ովքեր պարգևատրվել են մարտական խաչ առաջին կամ մարտական խաչ երկրորդ շքանշաններով”,-նշեց ԼՂՀ […]

Վարչապետ՝ քառյակի կազմի՞ց /վիդեո/

Վերակազմյալ սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով հարցին, թե արյո՞ք հնարավոր է ապագա վարչապետը լինի ոչ իշխանական քառյակի կազմից ասաց.”Ես չեմ ուզում մտածել, որ վարչապետը կարող է լինել քառյակի կազմից, քանի որ նրանք գիտեն արդեն, որ Սերժ Սարգսյանն էլ ժամանակավոր նախագահը: Չեմ կարծում, որ նրանք վտանգի ենթարկեն իրենց քաղաքական իմիջը”,-նշեց քաղաքական գործիչը: Մանրամասները՝ […]

՛՛Կլինեն այլ կադրային փոփոխություններ ևս՛՛

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ չէ տեղեկացել, որ պետք է հրաժարական ներկայացնի: ՛՛Իհարկե, հրաժարականի դիմում ներկայացրել է, որևէ խնդիր լինել չի կարող: Ես չեմ ընդունում այն մեկնաբանությունները, որ ինքը այդ օրն է իմացել, որ պետք է հրաժարական տա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսագուլյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի