Տիրապետում եմ 5 լեզուների. Բագրատյան
ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ներկայացրեց իր կենսագրությունը: Նա նշեց, որ տնտեսագիտական գիտությունների դոկտոր է, հինգ լեզուների է տիրապետում, նախկին վարչապետ` ընդգծելով, որ որքան էլ չարախոսեն իր Կառավարության մասին, միևնույն է, իր պաշտոնավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է տասներկու տոկոս` գերազանցելով Ադրբեջանին ու Վրաստանի ՀՆԱ-ին: Նա հավելեց, որ տիրապետում է 5 լեզուների ՛՛մաքուր, գերազանց կարդալ՝ արտահայտվելով՛՛։
Բագրատյանը շեշտեց, որ խորհրդարանը խոր բարեփոխումների պետք է ենթարկի ընտրվելու դեպքում: ՛՛Օրենսդիր ու վերահսկիչ ֆունկցիաները պետք է փոփոխության ենթարկվեն, վերահսկիչ ֆունկցիան պետք է տրամադրվի ընդդիմությանը: Պետք է վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը, այնպես ինչպես մենք ենք բյուջե ենք սահմանում, այդպես բյուջե սահմանել չի կարելի՛՛,-ասաց նա:
Ըստ նրա՝ պատգամավորը պիտի օրենսդրական նախաձեռնություն կազմելու իրավունք ունենա: Բագրատյանի կարևոր համարեց նաև դատական ատյանների փոփոխությունների հարցը`ընդգծելով, որ պիտի մրցակցային դատարաններ լինեն: