08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

Պարարվեստի հարգարժան գործիչներ,

Հայտնի է, որ սկսած 1982 թվականից ապրիլի 29-ին աշխարհի բոլոր երկրներում հանդիսավորապես նշվում է Պարի միջազգային օրը` որպես պարարվեստի գործիչների մասնագիտական տոն:  Ցանկացած տոն առիթ է մեկ անգամ ևս ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում  կատարված աշխատանքը, հիշելու ոլորտի երախտավորներին և անդրադառնալու նրանց թողած ավանդներին:

Կոմիտաս Վարդապետն ասում էր. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Պարը հատկապես կարևորվում է հայ մշակույթի հոլովույթում, քանի որ նրանում արտացոլված է հայ մարդու կենցաղը, զգացումները, սերն իր  ծննդավայրի և ազգային սովորույթների նկատմամբ: Այս իմաստով մեծ է Ձեր ավանդը և նվիրումը, ինչի առթիվ հայտնում եմ երախտագիտությունս և մեկ անգամ ևս շնորհավորում` մաղթելով ստեղծագործական բերկրանքի բազում պահեր և նորանոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ