18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Բագրատյանը չի համաձայնեցրել որոշումը ՀԱԿ-ի հետ

”Հիմա բացատրեմ Հրանտ Բագրատյանի հանգամանքը”,-ԱԺ նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ բացատրելով, թե ինչու իրենց խմբակցությունն Աժ նախագահի ընտրություններում չի սատարելու խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի թեկնածությանը: ՛՛Բագրատյանն ինքնառաջադրվել է, չի համաձայնեցրել իր որոշումը ՀԱԿ խմբակցության հետ, բայց մենք հարգում ենք իր որոշումը՝ ելնելով հետևյալից. Սահմանադրությամբ ցանկացած պատգամավոր պատասխանատու է իր խղճի առաջ, ժողովրդի առաջ, նա կարող է չկատարել խմբակցության պահանջը, ուստի դրանից ելնելով՝ հարգում ենք նրա անհատական որոշումը, որը որևէ կերպ կապված չէ խմբակցության դիրքորոշման հետ՛՛,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանն առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում: Ընտրությունները կկայանան վաղը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ