06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հրաժարվեք քաղաքական նարցիսիզմից. ԱԺ նախագահի թեկնածու

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ԱԺ ամբիոնից նշեց, որ պետք է ՀՀԿ-ը հրաժարվի քաղաքական նարցիսիզմից: Նա նշեց, որ ընտրվելու դեպքում անհրաժեշտ կհամարի քառօրյան դարձնել եռօրյա:

Ապա նա նկատեց, որ Ազգային ժողովի պատգամավորները, իշխանության ներկայացուցիչները դարձել են ՛՛կոճակ սեղմողներ՛՛, նախագծերի մեծ մասը բերում է Կառավարությունը, սակայն ի պաշտոնե իրենք են օրենսդիր մարմինը:

Հակոբյանի խոսքով՝ իշխանությունները ցայտնոտի մեջ են հայտնվել, և չեն ցանկանում խոստովանել, որ վարչապետի փոփոխություն հարցում չորս քաղաքական ուժերը մեծ դեր են ունեցել:

՛՛Հրաժարվեք քաղաքական նարցիսիզմից՛՛,-հորդորեց նա՝ հավելելով, որ Ազգային ժողովը պետք է հակակշիռ դառնա կառավարությանը:

՛՛98 տոկոս օրենքները բերում են Կառավարությունից, ամոթ է, ի՞նչն է խանգարում որ պրոֆեսիոնալներ ունենանք, որ մենք գրենք օրենքներ՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ