13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ռուբիկ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց

”Ես իմ թեկնածությունը հանում եմ և բոլորին խորհուրդ եմ տալիս բոյկոտել ու չմասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը: Ես հանում եմ իմ թեկնածությունը, որ ոչ իշխանականներն իրենց ընտրության հարցում ավելի ազատ լինեն”,-այսօր ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում երեք թեկնածու էին առաջադրվել՝ Ռուբիկ Հակոբյանը, Հրանտ Բագրատյանը և Գալուստ Սահակյանը: 

Նշենք նաև, որ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իրենց դիրքորոշումը պարզ կլինի վաղվա նիստից հետո:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ