Ձերն անընդհատ աճում է, մերը մնում է նույնը. ՀՀԿ-ը փոփոխություն է առաջարկում Հաշվիչ հանձնաժողովում
Մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Գրանցվեց 88 պատգամավոր ու նիստը սկսվեց: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ պետք է վաղը ընտրվի, սակայն ԱԺ հանձնիչ հանձնաժողովի կազմում այս պահին միայն ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են: Հենց այս հարցով է արտահերթ նիստ հրավիրվել:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ-ի հինգերոդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու նախագիծն է ներկայացվում և նախատեսվում է փոփոխություններ կատարել՝ հանձնաժաղովի կազմում ավելացնել ՀՀԿ-ի անդամների թիվը: Նշենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, 5՝ ՀՀԿ, 2` ԲՀԿ, իսկ մյուսներին մեկական տեղ էր հատկացված: Այսօր ՀՀԿ-ն առաջարկում է, որ կատարեն փոփոխություններ ու ձևավորեն 13 հոգուց բաղկացած հանձնաժողով, որտեղ ՀՀԿ-ը կունենա յոթ տեղ:
Փոփոխությունը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. ՛՛Երբ ինչ-որ առաջարկ է ներկայացվում, տրամաբանական է, որ ներկայացվի հիմնավորում, ինչո՞ւ 13 կամ ոչ թե 17, բարեհունչ թիվ է, ի՞նչ հիմնավորմամբ է թվով նվազագույնը 44 պատգամավոր հրավիրում նիստի նման ՛՛գոլբալ՛՛ հարցով՛՛:
Ավետիսյանն էլ պատասխանեց, որ եթե ԲՀԿ-ը կունենա թվերի հետ կապված առաջարկություններ, ՀՀԿ-ը պատրաստ կլինի քննարկելու, իսկ հիմնավորումը մեկն է, հանձնաժողովների կազմը պետք է համահունչ լինի խմբակցությունների կազմին: բացի այս Ավետիսյանը նկատեց, որ խնդիր ունեն ԱԺ-ի բնականան աշխատանքները կազմակերպելու հետ կապված:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ դիմելով Ավետիսյանին ասաց.
՛՛Ձերն անընդհատ աճում է, մերը մնում է նույնը՛՛: ՀՀԿ-ականն ասաց, որ եթե ցանկության ունենան, ապա ՀՀԿ-ի թիվը կկավելացնեն, ապա շեշտեց, որ 25-րդ հոդվածով են առաջնորդվում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ հաշվիչ հանձնաժողովը ստեղծվում է նստաշրջանի սկզբում: ՛՛Ո՞նց եք պատկերացնում կեսից փոխել հանձնաժողովի ձևավորման կազմը ու փոխել մեր լիազորությունների շրջանակը: Մենք, մի բան է աշխատում ենք 11-ի մեջ մի հոգով, 13-ի մեջ մի հոգով, ուրիշ է: Ինչո՞ւ պիտի խախտենք ԱԺ կանոնակարգը: Գրենք, որ հանձնաժողովը ձևավորում է այնպես, որ ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն, ըտենց գրեք, մեր կողմից առաջարկ ենք անում՛՛: