11 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքվել էին Հովիկ Աբրահամյանի մոտ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ հավաքվել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Ինչպես մեզ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խորհրդակցությունն աշխատանքային էր: ՛՛Դա այդպես հրապարակման խնդիր կամ հետաքրքրություն չունի: Պարզապես աշխատանքային քննարկում էր, կարող էր ինձ մոտ լինել, կուսակցությունում կամ մի ուրիշ տեղ: Այդպես որոշակի հանրությանը հետաքրքրքրող հարցեր չկան: Ներաշխատանքային գործունեության մասին էր՛՛,-տեղեկացրեց Գալուստ Սահակյանը:

Էշթոնն այսօր կմեկնի Ուկրաինա

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր մեկնում է Ուկրաինա, որտեղ կմնա մինչ վաղը, տեղեկացնում է РИА Новости-ն: Էշթոնը այնտեղ կհանդիպի երկրի իշխանությունների եւ ընդդիմության հետ` փորձելով ուղիներ փնտրելով ստեղված իրավիճակի լուծման համար: Վաղը Կիեւ կմեկնի նաեւ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Մաքսային միության վտանգը…./վիդեո/

Ի՞նչը կփոխվի Հայաստանում Մաքսային միությանը միանալուց հետո: Եվ արդյոք դա մաքսային միությունն է լինելու թե՞ Եվրասիական:  “Ունենալու ենք մի իրավիճակ,երբ աշխատավարձերը գնալով նվազելու են և քաղաքացիներին այլ հնարավորություն չի մնա քան արտագաղթելը”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչով են նման Բագրատյանն ու Շաբոյանը

՛՛Դժբախտաբար, թե բարեբախտաբար դուք ինձ նման օպտիմիստ եք՛՛,-այսօր ԱԺ-ում դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ապա Բագրատյանը խնդրեց օպտիմիստ Շաբոյանին ներկայացնել այն ցուցանիշը, որ մատնանշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շաբոյանը պատասխանեց, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակում է մրցունակության ինդեքսը, դա տնտեսության մասին ամփոփ զեկույց է: Ըստ տնտեսության վրա շուկայում գերիշխող […]

Իշխանությունը նպաստե՞լ է գազի գնի թանկացմանը/վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ մեր երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը քանի գնում վատթարանում է, չնայած մեր անվտանգության ահամար պետք է պատասխանատվություն կրեր նաև ՀԱՊԿ-ը: Քաղաքական գործիչը փաստեց, որ հայ ժողովուրդը իր ծնած զավակներով դեռևս կարողանում է պաշտպանել իր սահմանները.”Մենք առաջին հերթին մեզ վրա պիտի մեր հույսը դնենք և Արմեն Հովհաննիսյանի այդ սխրագործությունը ցույց տվեց, որ […]

՛՛Գազի մարդ եմ դարձել՛՛

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված անհասականալի հարցերը պարզելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: Անդրադառնալով Գագիկ Մինասյանի տեսակետին, թե գազի գնագոյացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին, Մանուկյանն ասաց, Հանրային ծառայություններոը կարգավորող հաձնաժողովը իրավասու չէ պատասխանել այս հարցերին: […]

՛՛Հանրապետականը՛՛ հորդորում է ուշադրություն դարձնել եղանակին

Ընդիմադիր պատգամավորների ու այլընտրանքային ԲՀԿ-ի քննադատական ելույթներից հետո ՀՀԿ-ի անունից հանդես եկավ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 4 քաղաքական ուժերի առաջարկը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի հարցով՛՛ ժամանակավոր հանձնաժողով:  ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը ու դեմ են քվեարկելու: Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ իր գործընկերները քննադատելու համար արդյունավետ […]

Զուրաբյանը ՛՛շոկի՛՛ մեջ է ընկել

՛՛Մենք արնախում հեղափոխականներ չենք, և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մենք այդ ցակությունը չունենք՛՛,- այսօր Ազգային ժողովում ՛՛գազայաին պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի առաջարկի վերաբերյալ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Նախ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ոնց է ստացվում, որ աշխարհի […]

Հաքերները դատի են տվել Անգելա Մերկելին

Գերմանիայում մի խումբ հաքերներ` Chaos Computer Club-ի ներկայացուցիչները, դատի են տվել կանցլեր Անգելա Մերկելին, փոխանցում է Lenta.ru-ն: Նրանք Մերկելին ու երկրի կառավարությանը մեղադրում են ինտերնետ-օգտատերերի տվյալների գաղտնիության խախտման համար:  Ըստ նրանց` Մերկելը եւ նրա նշանակած նախարարները օգնել էին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին` հետեւելու սոցիալական ցանցերում Գերմանիայի քաղաքացիների գրառումներին:  Ի պատասխան` Գերմանիայի կառավարությունից ասել են, որ Գերմանիայում […]

Ռուստամյանն անեկդոտ հիշեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսօր ներկայացնելով խմբակցության տեսակետը ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ անեկդոտ պատմեց, թե մի մարդ ավտոբուսից իջնում է առանց տոմսի, մեկը գալիս է և այդ մարդուց պահանջում է ավտոբուսի տոմսը ցույց տալ: ՛՛Մարդը պատասխանում է, թե ինչ ավտոբուսի տոմս, ինքը ավտոբուս չի նստել: Մյուսը շարունակում է պնդել, որ ավտոբուս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված