21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցանկացել է համ կույս մնալ, համ հաճույք ստանալ

՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ կազմակերպվեց քննարկում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ իրենք ՀՊՃՀ-ի 100 աշխատակիցների անունից նամակ են ստացել, համապատասխան որի իրենց մոտ ՍԴ որոշումից հետո էլ շարունակվում են պարտադիր պահումներ կատարել ու ստիպում են, որ իրենց համաձայնությունը հայտնեն այս համակարգին: Ջհանգիրյանը նկատեց, որ Ազգային ժողովն այս օրենքը դեռ չի վավերացրել, ՍԴ-ի որոշոըւմն էլ կա, սակայն իշխանություններն առաջնորդվում են ՛՛մինչև սեպտեմբերի 30-ը ինչքան շատ մարդ հավաքագրեն, այնքան լավ՛՛ սկզբունքով:

Պատգամավորը նկատեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ՝ անվավեր է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը, ինչը նշանակում է, որ օրենքը չի գործելու, և չի կարող տարաժամկետվել: ՛՛Բայց քանի որ յոթերորդ կետում գրել է, որ տարաժամկետվում է, հիմա ինչքան էլ փորձենք մեկս մյուսին մեղադրել, հիմնական մեղավորը մեր փառապանծ ՍԴ-ն է, որը ցանկացել է  հայտնի ասացվածքի համաձայն՝ ՛՛համ կույս մնալ, համ հաճույք ստանալ՛՛, ու դրել է մեզ այս վիճակի մեջ: Կառավարությունը հենվում է միայն տարաժամկետման հոդվածի վրա, իսկ ընդդիմությունն էլ միայն անվավերի ու տարաժամկետ չլինելու վրա:

Ես ուղղակի կոչ են անում, որ մեզանից յուրաքանչյուրը չտեսնի այն, ինչ իրեն ձեռնտու է՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ