16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էլ ո՞ւմ պիտի սատարեր. /վիդեո/

Գորիսի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Վաչագան Ադունցը: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Վերջինս ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է Ադունցին:

Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Այսօր մեզ հետ զրույցում ՀՀԿ Գորիսի տարածքային կառույցի  անդամ, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն ասել էր, որ ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպությունը դեռ որոշում չի կայացրել որեւէ թեկնածուին պաշտպանելու մասին:

՛՛ՀՀԿ-ի թեկնածուն պարոն Ադունց Վաչագանն է, եթե նման բան է հայտարարվում, ասեք՝ թող ապացույցներ ներկայացնի՛՛,-հորդորեց Հայկ Գրիգորյանը:

Վերջինս հերքեց նաև այն լուրերը, թե քաղաքում արդեն քարոզարշավ է սկսվել: ՛՛Այս պահին քարոզարշավ տեղի չի ունենում Սյունիքում, որովհետև օրենքը դա թույլ չի տալիս՛՛: Նրա խոսքով՝ քաղաքում իրավիճակը լարված չէ, նորմալ նախընտրական պրոցեսներ են տեղի ունենում օրենքով սահմանված կարգով:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր թեկնածուին է առաջադրել, ապա Հայկ Գրիգորյանը նկատեց. ՛՛Ադունց Վաչագանին առաջադրել է ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կազմակերպությունը, ավելի ճիշտ՝ Գորիսի տարածքային կազմակերպությունը, որի նախագահը Սուրիկ Խաչատրյանն է, բնականաբար, երբ իր ղեկավարած կառույցն առաջադրում է թեկնածու, այդ թեկնածուի օգտին էլ կատարվում է քարոզարշավ, էլ ո՞ւմ պիտի սատարեր՛՛:

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանին, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքական ասպարեզ է մտցրել Սուրիկ Խաչատրյանը: Վերջինիս հրաժարականից հետո Հայկ Գրիգորյանը մտավախություն ուներ, որ Խաչատրյանը կստիպեր իրեն հրաժարվելու պատգամավորի մանդատից: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ