25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 28-ի գործողություններից հետո դեռ համաձայնության չեն եկել

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների այսօրվա խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե 4 ուժերի բոլոր հարցերը կապված են մինչև 28-ի գործողութունների հետ։ ”Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնութուն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի` մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները”,-ասաց նա։ Հարցին, թե ինչպես է ստացվում, որ քառյակի […]

Արտգործնախարարը կայցելի Մոսկվա

 Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա:  Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով:  Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը:  Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին […]

Քառյակն անցնում է շուրջօրյա հանրահավաքների

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները այսօր հերթական փակ նիստն են անցկացրել: Ապա լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ  որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Ապրիլի 28-ից 30-ը քառյակը համատեղ շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնեն: Բացի այդ նրանք հանրապետության մարզերերում իրազեկման հանրահավաքներ են անելու, որոնք ուղղված կլինեն հանրության լայն […]

Մի քիչ վիճելի է. Գալուստ Սահակյանը` Գագիկ Հարությունյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու մյուս անդամները նիստի ընթացքում փորձում էին իրենց հարցերով ճնշել պատասխանող կողմ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին: ”Դատական նիստ է, չեմ կարծում, որ հարցադրումները ճնշելու իմաստ ունեն, ավելի շատ հարցադրումներն այնպիսին են, որ հնարավորինս ավելի շատ բացահայտելի ու հասկանալի լինի հանրությանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Տիգրան Ուրիխանյանը հոսպիտալացվել է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր առավոտյան տեղափոխվել է ”Արմենիա” բժշկական կենտրոն: Այս մասին Henaran.am-ին տեղակացրեց պատգամավորի օգնական Վարդան Քոչարյանը: Նա նշեց, որ Ուրիխանյանի մոտ ախտորոշվել է սուր ներքին օտիտ (ականջաբորբ): Իսկ թե ինչքան նա կգտնվի հիվանդանոցում, դեռևս հայտնի չէ:

Վատիկանը Հայոց ցեղասպանության մասին գաղտնի փաստաթղթեր է հրապարակել

Վատիկանը նախաձեռնել է արխիվում պահվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Փաստաթղթերը վերաբերում են վերջին 400 տարիներին` սկսած 1621 թվականից: Այս մասին հաղորդում է ռուսական NovostiNK.ru կայքը: Փաստաթղթերի մեջ առկա են նաև 1915թ. հայերի ցեղասպանության մասին տեղեկություններ: Այս նյութերը ցուցադրվելու են Կապիտոլյան թանգարանում` մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը: Ինչպես հայտնում է Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատու եպիսկոպոս Սերժիո Պագանոն, […]

Ռուսաստանը առաջնորդվում է միայն իր շահերով. Թևան Պողոսյան/վիդեո/

“Լինելով Ռուսաստանի հետ ռազմաական դաշնակից Հայաստանը ունի իր խնդիրները, որոնք այնուամենայնիվ միայն պաշտպանական խնդիրների շրջանակներում են: Ռուսաստանը բնականաբար առաջնորդվում է միայն իր շահերով, նույնիսկ այնտեղ, թե ինչ է կատարվում Սիրիայում”,-այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ Ռուսաստանի մոտեցումը Քեսաբի հայաթափման և քեսաբահայերի պաշտպանության հարցում թեմայի շուրջ արձագանքեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Սերգեյ Բեզռուկովը` Քեսաբի մասին

Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը Թվիթերի իր էջում գրառում է արել Քեսաբի դեպքերի մասին` ցավակցելով հայ ժողովրդին: “40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին”,- գրել է նա:

”Երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը”

Հումորի և երգիծանտի օրվա հետ կապված քաղաքականության մասին հումորային գրառում է արել օգտատեր Սուրեն Սուրենյանցը: ”ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անխնա քննադատության ենթարկեց նախագահ Սարգսյանի ավազակապետական քաղաքականությունը, հայտնեց, որ նա հեռացված է կուսակցության շարքերից՝ հավելելով, որ երկուշաբթի պառլամենտում սկսվելու է նախագահի իմպիչմենտի գործընթացը։ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ–ը, հայտարարեց, թե դառնում է արմատական ընդդիմություն։ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա […]

Փոխհրաձգություն Կիեւի կենտրոնում. կան վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Կիեւի կենտրոնում` “Մաֆիա” ռեստորանի մոտ, փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ է վիրավորվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հաղորդվում է, որ վիրավորների թվում են Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Դուբասը եւ եւս երկու հոգի:  Կրակողը “Պրավի սեկտոր”-ի ազգայնականներից է եղել, թեեւ շարժումը հերքել է իր մասնակցությունը փոխհրաձգությանը:  Պարզվել է, որ ակտիվիստը հարբած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված