22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն իր առաջարկները ներկայացրել է Կառավարությանը

Ինչպես հայտնի է, Կառավարությունը քաղաքական ուժերին առաջարկել է իրենց առաջարկները ներկայացնել Կառավարության ծրագրի կազման համար: Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն արդեն մշակել ու ներկայացրել է այդ առաջարկները:

”Խորհրդակցություններ են տեղի ունեցել, կա այսպիսի մոտեցում՝ առհասարակ ԲՀԿ-ի քաղաքական կուրսն ու գործելակերպը ենթադրում է, որ եթե որևէ պարագայում հնարավոր է ինչ-որ մի դրական, ժողովրդանպաստ գործ իրականացնել, պետության համար օգտակար, բնական է, որ մենք պետք է դա անենք: Դրա համար ենք մենք աշխատում խորհրդարանում, դրա համար ենք մենք հավակնում պետական կառավարման համակարգում որոշումների կայացմանը, բայց եթե այդ գործողությունն ինքնանպատակ չէ և պարզապես աշխատանքի իմիտացիա չի առաջացնում: Այսինքն՝ եթե մեր աշխատանքները իրապես կարող են մարմնացվել, այդ դեպքում տեսնում ենք դրանում նպատակահարմարություն՛՛,-ասաց նա:

Ուրիխանյանը նաև տեղեկացրեց, որ պպատգամավորները տարբեր բլոկներից առաջարկներ են արել, սակայն շեշտադրումը տնտեսական բլոկի վրա է եղել, այստեղ էլ հաշվի են առնվել Ծաղկաձորում կայացած տնտեսական ֆորումի քննարկումներն ու դրանց արդյունքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ