16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կինը դստեր հետ սպանել են նահանգային կառավարության ղեկավարին

Իսպանիայի Լեոն նահանգում ոստիկանությունը երկու կնոջ է ձերբակալել, ովքեր մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մեջ: Նրանք կրակել եւ սպանել են Լեոնի նահանգային կառավարության ղեկավար Իսաբել Կարրասկոյին: 

59-ամյա կին-քաղաքական գործչի վրա հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով, երկուշաբթի, երբ նա տնից գնալիս է եղել աշխատանքի, հայտնել է El Mundo-ն: Նրա վրա կրակել են մի քանի անգամ: 

Սպանության կասկածանքով ձերբակալվել է 55-ամյա մի կին եւ նրա 35-ամյա դուստրը: ԶԼՄ-ների տվյալներով` նա իսպանական Աստորգ  քաղաքի ոստիկանապետի կինն է: 

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե քաղաքական գործչի սպանության պատճառը որն է եղել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ