16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ չի ընդունի Կառավարության առաջարկը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունը ծրագիր չի ներկայացնելու Կառավարությանը: ՛՛Թե ինչու ծրագիր չենք ներկայացնում, կպարզաբանենք Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Դիտարկմանը, թե արդյոք ծրագրի ներկայացումը կարող է պարտադրող լինել խմբակցության համար, որպեսզի նա կողմ քվեարկի Կառավարության ծրագրին, Հակոբյանն արձագանքեց, թե չի ցանանում մեկնաբանել այդ միտումները, որովհետև ամենատարբեր միտումներ ու փաստեր կարող են լինել:

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն Կառավարության նոր ծրագրից, արդյոք այն նախորդի շարունակությունն է լինելու, նա պատասխանեց.՛՛Բայց իրենք ասել էին, որ նախորդի շարունակությունն է լինելու, պարզապես մի փոքր խմբագրված: Մեր մոտեցումը այն է, որ այս համակարգով չի իրականացվի որևէ ծրագիր, որը կարող է նպաստել պետության զարգացմանը՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ