16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սատանան մանրուքների մեջ է. Դ. Շահնազարյան. Առավոտ

Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն ‘’Առավոտ”-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ո՞րն է ավելի ձեռնտու հայկական կողմի համար` Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի ‘’փուլ առ փուլ’’ տարբերակը, ասել է. ‘’Ուորլիքի նախաձեռնությունը և 1997-ի ‘’փուլ առ փուլ’’ տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները: Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր և համաձայնագիր, ինչպես նաև և տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ ‘’կարգավորման ուղիներ’’ և ‘’զինված հակամարտության դադարեցում’’:

1997-ին եռանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ ‘’Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր’’ ամբողջական համաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում: Ուորլիքի նախաձեռնության և 1997-ի ‘’փուլ առ փուլ’’ տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել, երբ Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն` ‘’ճանապարհային քարտեզ’’, որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձևակերպումներ, ժամանակացույց: Դա լուրջ, բարդ ու շատ պատասխանատու բանակցություններ են, մանրակրկիտ ձևակերպումներ, քանի որ ‘’սատանան մանրուքների մեջ է’’:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ