16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

՛՛Դեմ եմ՛՛-ին փորձում են լռեցնե՞լ

՛՛Մինչև սեպտեմբերի երեսունը ժամանակ կա, որպեսզի նոր օրենքների, նախագծերի մշակման միջոցով խնդրին լուծում տրվի և այն դրույթը, որ ճանաչվել է հակասահմանադրական` կապված սեփականության իրավունքի հետ, ուժի մեջ է մտել և այլևս պահումներ չպիտի կատարվեն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ի պատասխան հարցի, թե ինչու է այժմ ստեղծվել խառնաշփոթ իրավիճակ պահումների և դիմումների հետ կապված:

 Նախարարը վստահեցնում է՝ ՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծի շնորհիվ վերոնշյալ իրարամերժ մոտեցումներն այլևս հակասական չեն. ՛՛Եթե քաղաքացին գտնում է, որ այսօր իր աշխատավարձից պահումներ չպիտի կատարվեն, ապա դիմում է ներկայացնում և աշխատավարձից պահումներ չեն կատարվի՛՛:

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների մտահոգություններին, որ գործատուներն աշխատակիցներին երկընտրանքի առջև կկանգնեցնեն` դիմում չգրել, այլապես ախատանքից կազատվեն, ապա նախարարը չի կարծում, որ նման իրավիճակ լինի, որովհետև հիմա վարչապետի հանձնարարականով տեխնիկական լուծումներն են տվել օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, որը գործատուի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվությունները ներկայացնելու հետ է կապված: ՛՛Ընձեռվելու է հնարավորություն, որպեսզի գործատուն հաշվետվություն ներկայացնելիս իր աշխատողի կամարտահայտությունը իրացնի նաև հաշվետվության մեջ, և դա ոչ դժվարություն, ոչ էլ լրացուցիչ վարչարարություն է առաջացնելու գործատուի համար, եթե աշխատողն այդ կամքն արտահայտում է և դիմում է գրում, ապա իրենից պահումներ չեն արվում՛՛,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ այս նախագծի լրամշակման նման տեսքը ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժումը լռեցնելու համար է, Ասատրյանն արձագանքեց. ՛՛Ես այդ կարծիքին չեմ, մենք այս ժամանակահատվածում ունեցանք կենսաթոշակային նոր համակարգի հետ կապված մեր քաղաքացիների բավականին մեծ իրազեկվածության աստիճան, և այդ առումով իսկապես բարձր եմ գնահատում, որ այդ բոլոր քննարկումները, շատ դեպքերում` նույնիսկ ոչ մասնագիտական: Մեր նպատակն է եղել մեր քաղաքացիների հնարավոր բարձր իրազեկվածությունը, այդ առումով կարծում եմ՝ նաև սա մեր քաղաքացիների համար լավ հնարավորություն է, որպեսզի իրենք իրենց կենսաթոշակային ապահովվածության հետ կապված խնդիրներին լավ իրազեկված լինեն՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ