16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ազգային ժողովում հորդորով դիմում են Աշոտյանին

՛՛Կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք դեռ չեն որոշել, թե ինչպես են քվեարկելու երկրորդ ընթերցման ժամանակ: Նա նշեց, որ իրենք առաջարկներ են ներկայացրել և ըստ այդմ էլ՝ կորոշեն ինչպես քվեարկել:

Նա հայտնեց, որ ինչպես ՀԱԿ ու ՀՅԴ խմբակցություններն, իրենք ևս նամակ են ստացել ՀՊՃՀ մամլո խոսնակ Վերոնիկա Խորասանյանից, որտեղ ասվում է, որ իրենցից պահումներ են կատարվում ստիպողաբար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը սկզբունքայնություն է պահպանելու: Առաջին ընթերցման ժամանակ, հիշեցնենք, ԲՀԿ-ը ձեռնպահ էր քվեարկել:

՛՛Ժառանգության՛՛ քարտուղար Թևան Պողոսյանը հավելեց, որ իրենք դեմ են առաջարկվող փոփոխությանը, և եթե մարդիկ ցանկանան այս համակարգին մասնակցել, ապա իրենք դիմում կգրեն այդ դեպքում: 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով էլ՝ այսօր բոլոր բուհ-երում ու դպրոցներում պարտադիր կերպով պահումներ են արվում: ՛՛Ուզում եք ձգեք, ձգեք ու մինչև սեպտեմբերի 30-ը ձեր պլանը լուծեք: Հովիկ Աբրահամյանն ասում է՝ պարտադիրը հանվել է, ես էլ ասում եմ՝ պարտադիրը կիրառվում է, շատ ավելի լայն թափով՛՛: Դիմելով գործատուներին՝ նա ասաց. ՛՛Մի՛ խեղճացեք, ու դիմում գրեք, մի մուծեք, եթե ձեզ պարտադրում են՛՛:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ դիմեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որ արգելի կրթօջախներում պարտադիր կերպով պահումներ կատարել: ՛՛Ուրեմն պետք է փոխվի պետական մարմիների վարքագիծը: Դիմում եմ ԿԳ նախարարին, որ ոչ միայն կիրարկի այդ շրջաբերականը, և հայտարարի, որ որևէ գործատու իրավունք չունի քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում գործադրել ու փոխանցումներ անել: Խնդրում եմ նույն հայտարարութունը նաև դուք անեք այս ամբիոնից՛՛:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփիչ ելույթում շեշտեց, որ դիմումի հետ կապված օրենքի նախագծի ընդւոնումն է օրենդրական հիմք, որ այդ կարգի դիմումները գործնականում լուծում ունենան: 

Նախարարը նշեց, որ ՍԴ-ի իրավունքը տարբեր կերպ են բոլորը մեկնաբանում, և այս նախագծի մեջ առաջարկվող փոփոխությունը հենց միտված է տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալուն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ