04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամերիկյան կողմը փոշմանե՞լ է. Որոտանի պայմանագիրը դեռ չի կնքվել /վիդեո/

՛՛Կոնտուր Գլոբալ՛՛ (Contour Global) ընկերությունը վերանայում է Որոտանի կասկադը ձեռք բերելու՝ Հայաստանի կառավարության հետ ստորագրած պայմանագիրը: Այսօր նման տեղեկություններ էին տարածվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս տեղեկությանն անդրադառնալով՝ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց. ՛՛Խնդիրներ կան, որոնք բանակցային խոսակցություններ են՛՛։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի նման քայլը, փոխնախարարը պատասխանեց. ՛՛Կարծում եմ, որ պայմանագիրը ստորագրելու պահից հետո, երբ որ արդեն պետք է նոր օպերատորը կայանը շահագործի, իր մոտ առաջացել են զուտ իրականցման հետ կապված հարցեր, ինչ-որ պայմանագրում գրված են։ Առաջացել են խնդիրներ, որոնք պետք է մեկնաբանվեն, հասկացվեն, ընդհանուր հայտարարի գան։ Ես կարծում եմ, որ դրանք տեխնիկական բնույթի հարցեր են, ոչ թե սկզբունքային՛՛,-նշեց նա։ 

Շարունակությունը՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ